f

Անկախ

Նա հեռացավ՝ խոստանալով վերադառնալ։ ԱՄՆ-ում Բայդենը պաշտոնավարումը սկսել է Թրամփի հրամանագրերը չեղարկելով


Իշխանափոխությունն ԱՄՆ-ում ի վերջո իրականություն է․ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը բարեհաջող տեղի ունեցավ, և նա ստանձնեց նախագահի պարտականությունները։

Քաղաքական ուղղությունը՝ միասնություն

Իր առաջին ելույթի ժամանակ ԱՄՆ 46-րդ նախագահը հայտարարել է, որ իր ընտրությունը  ոչ թե կոնկրետ անձի, այլ ժողովրդավարության հաղթանակն է։ Նրա խոսքով՝ իր քայլերն ուղղված են լինելու ազգի միասնականության ապահովմանը․ «Խոստանում եմ, որ կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը։ Ես կպայքարեմ նրանց համար, ովքեր ինձ չեն սատարել, ճիշտ այնպես, ինչպես կպայքարեմ իմ աջակիցների համար»։ Բայդենի խոսքով՝ երկրում շատ բան վերակառուցման ու վերականգնման կարիք ունի, մարտահրավերներ են նաև ժողովրդավարության նկատմամբ ոտնձգությունները, համավարակը և այլն։

«Այս դժվարությունները հաղթահարելու, հոգին բուժելու և Ամերիկայի ապագան պաշտպանելու համար անհրաժեշտ է շատ ավելին, քան խոսքերն են։ Դրա համար հարկավոր է ժողովրդավարության ամենադժվար հասանելի բաղադրիչը՝ միասնականությունը»,- ասել է նա։

Թրամփի հրամանագրերը չեղարկելով

Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուն պես մի քանի հրամանագրեր է ստորագրել, որոնցով չեղարկել է Դոնալդ Թրամփի ժամանակին արձակած հրամանագրերը։ Մասնավորապես, նոր նախագահի որոշմամբ ԱՄՆ-ն նորից կանդամակցի Փարիզյան 2015թ․ համաձայնագրին, որը ենթադրում է արտանետվող ածխաթթու գազի ծավալների կրճատում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Բայդենի որոշումը, սակայն նաև նշել, որ կլիմայական ճգնաժամը  գնալով ավելի է խորանում  և մարդկությունը քիչ ժամանակ ունի դրա հետևանքների  դեմ արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար։ Նշենք, որ Թրամփը գլոբալ տաքացմանը  չէր հավատում  և դեմ էր այդ ուղղությամբ ձեռնարկվող բնապահպանական քայլերին։

Մյուս հրամանագրով Բայդենը չեղարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը։ Նշենք, որ դեռ 2020-ի ամռանն էր Թրամփը հայտարարել, որ դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը և սկսում է այդ կառույցին ԱՄՆ անդամակցության դադարեցման գործընթաց։  Նա ԱՀԿ-ին մեղադրում էր COVID 19 համավարակի սկզբնական շրջանում սխալներ թույլ տալու համար։

Մեկ այլ հրամանագրով չեղարկվել է մի շարք մահմեդական և աֆրիկյան երկրներից քաղաքացիների մուտքի արգելքն ԱՄՆ։ Դադարեցվել է նաև Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը և  Կանադայից դեպի ԱՄՆ Keystone XL խողովակաշարի կառուցումը։ Սրա կառուցմանը դեմ էին բնապահպանները։ Շինարարությունը դադարեցվել էր դեռ Օբամայի նախագահության տարիներին, սակայն Թրամփի որոշմամբ շինարարությունը 2017-ին վերսկսվել էր։

Բայդենի որոշմամբ ԱՄՆ դաշնային բոլոր կառույցներում պարտադիր կլինի դիմակներ կրելը և սոցիալական հեռավորություն պահպանելը։

Նա հեռացավ՝ խոստանալով վերադառնալ

Դոնալդ Թրամփն, ինչպես և խոստացել էր, չմասնակցեց նոր նախագահի երդմնակալության  արարողությանը․ նա Վաշինգտոնից հեռացել էր ժամեր առաջ։ Ուշագրավ է, որ հեռանալուց առաջ նա իր կողմնակիցների հետ է շփվել՝ խոստանալով վերադառնալ։ «Ցտեսություն։ Մենք սիրում ենք ձեզ։ Մենք կվերադառնանք այս կամ այն ձևով»,- ասել է Թրամփն ինքնաթիռ նստելուց առաջ։

Սակայն մեծ հարց է՝ կստացվի արդյոք Թրամփի վերադարձը։ Դեմոկրատներն ամեն ինչ անում են, որպեսզի իմփիչմենթի որոշման հետ մեկտեղ Թրամփին արգելվի որոշակի ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնել։ Թե դեմոկրատները և թե Թրամփի մի շարք կուսակիցներ հանրապետականներից նրան մեղադրում են հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա գրոհը հրահրելու և խրախուսելու համար։

Սակայն, չնայած Թրամփի հասցեին հնչող մեղադրանքներին, չնայած իմփիչմենթի գործընթացին, հարցումները ցույց են տալիս, որ նրա հանրապետական ընտրազանգվածը շարունակում է լայնորեն աջակցել Թրամփին։ Հարցումների համաձայն՝ հանրապետականների 73 տոկոսը շարունակում է աջակցել Թրամփին՝ նրա գործողությունները որակելով որպես ժողովրդավարության պաշտպանության փորձ․ նրանք այդպես են ընկալում հունվարի 6-ի իրադարձությունները։ Ավելին, Wall street journal-ի հարցումների համաձայն՝ հարցված հանրապետականների 46,6 տոկոսը հայտել է, որ ինքը նախ և առաջ Թրամփի աջակիցն է, հետո նոր միայն կուսակցության։ Եվ միայն հարցվածների 40 տոկոսն է նշել, որ իրենց համար առաջնայինը  կուսակցական արժեքներն են։

Վերլուծաբանները կարծում են, որ նման լայնամասշտաբ աջակցության պարագայում Հանրապետական կուսակցության վերնախավը  ստիպված է  լինելու համակերպվել իրողության հետ, որ առաջիկայում էլ  իրենց կուսակցության ամենաազդեցիկ դեմքը շարունակելու է մնալ Թրամփը։

Թրամփի նախագահությունը՝ վերլուծաբանների տեսանկյունից

Մեթյու Կոնտինետի, Հանրապետական կուսակցության պատմության և ԱՄՆ-ում պահպանողական շարժումների մասնագետ

Թրամփը կհիշվի որպես ԱՄՆ պատմության առաջին նախագահ, որին երկու անգամ իմփիչմենթ է հայտարարվել։․․․ Ապագա պատմաբանները նրա գործունեությունը դիտարկելու են հունվարի 6-ի խռովության դիտանկյունից։ Եվ նրանք կկենտրոնանան ուլտրաաջերի հետ նրա հարաբերությունների վրա և նրա կառավարման տարիներին ուլտրաաջերի ծայրահեղականության ծաղկման վրա։․․․

Եթե Թրամփը հետևեր իր նախորդների օրինակին և արժանապատվորեն հեռանար՝ իշխանությունը խաղաղ հանձնելով, ապա կհիշվեր որպես  սահմանված կարգերը խախտած, սակայն հետևողականություն ցուցաբերած  պոպուլիստ  առաջնորդ։

Լորա Բելմոնտե, Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր, արտաքին քաղաքականության և մշակութային դիվանագիտության մասնագետ

Թրամփի կառավարման ժամանակահատվածը գլոբալ առաջնորդությունից հրաժարվելու և երկրի ներսում պաշարված ամրոցի հոգեբանությամբ  փոխելու փորձ էր։ Կարծում եմ՝ նրա մոտ չստացվեց։ Սակայն հարց է, թե ինչպիսի վնաս է հասցվել ԱՄՆ-ի միջազգային հեղինակությանը։ ․․․

Կառանձնացնեի նաև Թրամփի հիացմունքը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանով, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսենարուով և հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Նա ջանքեր էր գործադրում ԱՄՆ-ն կապելու այնպիսի ռեժիմների հետ, որոնք մերժում են ԱՄՆ-ի արժեքները։ Կարծում եմ, սա է նրան տարբերակող հատկանիշը։ ․․․

Մերի Ֆրենսիս Բերրի, Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր, իրավունքի պատմության և սոցիալական քաղաքականության մասնագետ

Այն, ինչ արեց  Թրամփը դատական համակարգի հետ, իր ազդեցությունը կունենա առաջիկա 20-30 տարիներին։․․․ Դատարաններն այժմ վերահսկվում են Հանրապետական կուսակցության նշանակած անձնաց կողմից։ Այո, երբեմն դատավորները մեզ զարմացնում են, սակայն պատմությունը վկայում է, որ նրանք հիմնականում  անում են այն, ինչ թելադրում է իրենց քաղաքական պատկանելությունը կամ անցյալը։ ․․․

 

 

 

Դոնալդ Թրամփ Ջո Բայդեն ԱՄՆ խմբագրի ընտրանի Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին