РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն է մնում: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել: Դիվանագետը նշել է, որ տարածաշրջանի տարածքում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմը վերահսկում է իրավիճակը:
Նա նշել է, որ ռուս զինվորականները շարունակում են տարածքը մաքրել պայթուցիկ նյութերից և ապահովել Ղարաբաղ փախստականների վերադարձի անվտանգությունը:
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում սրվել էր 2020 թ. սեպտեմբերի 27-ին: