f

Անկախ

Բայդենը պատրաստ է հայերի զանգվածային սպանությունները ճանաչել ցեղասպանություն, հայտնում են պաշտոնատար անձինք


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում XX դարի սկզբին, ինչը բացառիկ քայլ է և կարող է էլ ավելի սրել Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս մասին հաղորդում է  Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին:

Ըստ նրանց հայտարարության՝ սպասվում է, որ պարոն Բայդենը ցեղասպանություն կանվանի հայերի արտաքսումը, սովը և ջարդերը թուրք օսմանների կողմից, որոնք սկսվել են 1915 թվականին:

Այդ բառապաշարով է շաբաթ օրն անելու հիշատակի օրվան նվիրված ամենամյա հայտարարությունը: Պաշտոնատար անձինք հավելել են, որ որևէ վերջնական որոշում կամ ճեպազրույց այդ կապակցությամբ չի եղել, այնպես որ պարոն Բայդենը կարող է և խորհրդանշական հայտարարություն անել՝ հայերի սպանությունները ցեղասպանություն չանվանելով, ինչպես որ արել են մյուս նախագահները:

Պարբերականը հիշեցնում է՝ Թուրքիան ժխտում է, որ սպանությունները ցեղասպանություն են, հայտարարում է, որ հայերն ապստամբել են կառավարության դեմ: Իսկ պատմաբանների մեծ մասը հայերի և մյուս էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Օսմանյան կայսրության վերաբերմունքը 1915-1923 թթ. համարում է ցեղասպանություն: Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի հայտարարել է Haberturk հեռուստաալիքով, որ Բայդենի հայտարարությունը միայն և միայն կվնասի  հարաբերությունները:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը որևէ մեկնաբանություն չի տվել:

 

Աշխարհում Հայոց Ցեղասպանություն ԱՄՆ Ջո Բայդեն

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին