f

Անկախ

Թուրքիայի հետ կապված խնդիրը նրա ՆԱՏՕ-ի անդամությունն է, ոչ թե Հայաստանը. նրան դաշինքից հեռացնելն իրոք կծառայեր օգտակար նպատակի


Նախագահ Ջո Բայդենն արեց այն, ինչը շատերը համարեցին համաձակ քայլ. անցած շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, նա Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպանություն: Անկարան պատասխանեց սպասելի ցասումով՝ Սպիտակ տանտիրոջ որոշումը բնորոշելով «ուղղակի վրդովեցնող» և խոստանալով խիստ պատասխան տալ ամերիկյան կողմին «դրա համար պատեհ ժամանակ»:

Ինչպես գրել է երեկ՝ ապրիլի 26-ին, Կատոնի ինստիտուտի (գրասենյակը Վաշինգտոնում) ավագ գիտաշխատող Դուգ Բենդոուն   The American Spectator առցանց հանդեսում, երկար տարիներ Անկարայի լոբբիստները պայքարում էին ԱՄՆ Կոնգրեսում էթնիկ հայերի ներկայացուցիչների դեմ, որոնք աջակցություն էին ստանում Թուրքիային այլ քննադատողներից, հատկապես նրանցից, ովքեր պաշտպանում էին Վաշինգտոնում հույների շահերը: Պայքարում էին, որպեսզի «ցեղասպանություն» եզրույթը չհիշատակվի ամերիկյան իշխանության մարմինների բանաձևերում կամ երկրի պաշտոնական անձանց հայտարարություններում:

«Արտասովոր պայքարը հանուն այն բանի, թե ինչպես բնորոշել մեկդարյա վաղեմության իրադարձությունները, ամենադաժաններից էր, որ պարբերաբար համակում էր Վաշինգտոնին: Սակայն վերջին տարիներին Անկարան դիրքերը զիջել է: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միաժամանակ ավտորիտար պետություն է հաստատում, ձերբակալում է ամերիկյան քաղաքացիների, թշնամություն է դրսևորում Իսրայելի նկատմամբ, նպաստում է տարածքային հակամարտությանը Հունաստանի և Կիպրոսի հետ, առաջ է մղում իսլամական ուժերինդավադրություն է անում «Իսլամական պետության» հետ, գրոհում է սիրիական քրդերի՝ ԱՄՆ-ի դաշնակիցների վրա, ռազմական միջամտություն է իրականացնում Լիբիայում և համագործակցում է Ռուսաստանի հետ: Այդ իսկ պատճառով նրան քիչ բարեկամներ են մնացել Ամերիկայում: Թուրքական տանիք չունեցող կամ Թուրքիայից աշխատավարձ չստացող որևէ մեկն այնտեղի կառավարությանը պաշտպանելու պատճառ չունի»,- արձանագրում է հրապարակման հեղինակը:

Թուրքիան, ինչպես որսովորաբար վարվել է նման դեպքերում բոլոր նախորդ տարիներին, երբ նրա հարաբերություններն ԱՄՆ-ի հետ հերթական անգամ հանգել են երկկողմ լարվածության, առայժմ «կողմնակի ճանապարհներով», բայց սպառնացել է վռնդել ամերիրկյան զորքերը հարավային Հաթայ գավառում՝ Սիրիայի հետ սահմանին գտնվող «Ինջիրլինկ» ավիաբազայից, որը ռազմավարական կարևորություն ունի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առաքելության համար: Այդ ռազմական օբյեկտում է գտնվում, ենթադրաբար, տակտիկական միջուկային զենքի ամերիկյան զինանոցը:

«Եթե դա ինձնից կախված լիներ, Ամերիկայի միջուկային զենքը վաղն իսկ «Ինջիրլինկից» դուրս կբերվեր: Մնացած բոլոր (արտասահմանյան) զինված ուժերը կտեղափոխվեին Թուրքիայից դուրս գտնվող բազաներ: Եվ Վաշինգտոնը պետք է քննարկի ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ, թե ինչպես սահմանափակել Անկարային, որպեսզի վերանա անդրատլանտյան դաշինքում հինգերորդ շարասյան հայտնվելու վտանգը: ԱՄՆ-ի համար այսօր լավագույնը կլիներ քաղաքացիական ամուսնալուծությունը (Թուրքիայի հետ), ոչ թե ապագա հարաբերությունների շուրջ վեճերի շարունակությունը: Էրդողանին կարելի է վստահել միայն ի վնաս քեզ»,- նշում է Դուգ Բենդոուն:

Նա առաջարկում է Արևմուտքի հետ սկսել «լուրջ բանավեճ, թե ինչպես Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից, Եվրոպայի հետ կոորդինացնել գործողություններն ի պատասխան Անկարայի ապակառուցողական վարքագծին ողջ Արևելյան Միջերկրական ծովում ու Մերձավոր Արևելքում և Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել Էրդողանի ու նրա մերձավորների դեմ, որոնք քայքայել են թուրքական ժողովրդավարությունը»:

Աշխարհում ԱՄՆ Թուրքիա ՆԱՏՕ Հայոց Ցեղասպանություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին