f

Անկախ

Աջակցելու փոխարեն՝ նոր խնդիրեր․ բիզնես ոլորտը դժգոհ է առաջարկվող նախագծից


ՀՀ-ում արտակարգ դրության հանգամանքով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հրատապ ռեժիմով շրջանառության մեջ է դրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով, օրինակ, պարտադրվում է, որ մասնավոր ոլորտի գործատուն շարունակի վարձատրել աշխատողին, եթե նույնիսկ, արտակարգ դրությամբ պայմանավորված, աշխատողըչի կարողանում աշխատանքները շարունակել, այդ թվում հեռավար եղանակով։

Գործարարների շրջանում այս դրույթը բուռն արձագանք է առաջացրել։ Երեկ հայտարարություն էր տարածել նաև «Մանթաշով» գործարարների միությունը՝ իր անհամաձայնությունը հայտնելով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։

Միության նախագահ Վահրամ Միրաքյանն Անկախ-ի հետ զրույցում ասաց, որ քննարկելով առաջարկվող նախագիծը՝ միության անդամ գործարարները գտել են, որ այն երկարաժամկետ առումով մեծ վնաս է հասցնելու բիզնես ոլորտին։

Նրա խոսքով՝ առանց այն էլ ստեղծված իրավիճակում տնտեսվարողները խնդիր ունեն դիմակայելու, քանի որ շատ դեպքերում բիզնես գործունեությունը մասնակի կամ ամբողջությամբ կասեցված է, իսկ այս նախագիծն է՛լ ավելի է բարդացնում տնտեսվարողների վիճակը։

Վահրամ Միրաքյանը բերում է այլ երկրների օրինակներ, որտեղ նույն իրավիճակում պետությունն ամեն կերպ փորձում է աջակցել տնտեսվարողներին։ Օրինակ՝ Գերմանիայում տնտեսվարողը ներկայացնում է իր նախորդ տարվա տվյալ ամսվա եկամտերի փաստաթղթերը, և պետությունը այդ գումարը փոխհատուցում է։ Կամ, օրինակ, պետությունն իր վրա է վերցնում մասնավոր ընկերության աշխատողների աշխատավարձը, եթե տվյալ ընկերությունը համաճարակի պատճառով հնարավորություն չունի աշխատել և եկամուտ ստանալ։

«Հիմա մեզ մոտ, ենթադրենք, մի ընկերություն ունի 200 աշխատող, 200-ն էլ տնից չեն կարող աշխատել, ինչպե՞ս գործատում վճարի այդ 200 աշխատողին, եթե եկամուտ չունի։ Կան ընկերությյուններ, որ ունեն այդ հնարավորությունը և իրենց թույլ են տալիս չաշխատած օրերի համար աշխատողին վճարել կամ որոշ փոխհատուցում տալ, բայց կան նաև բազմաթիվ ընկերություններ, որոնք ի վիճակի չեն, քանի որ նրանց եկամտի աղբյուրը տվյալ օրվա առևտուրն է և այլն։ Այս ամենն ուղղակի հարվածելու է այդ տնտեսվարողներին։ Նախագիծը հիմնավորվում է նրանով, թե իբր սոցիալական ցնցումներն են ուզում մեղմել, բայց հավատացեք՝ նման ձևով  շատ ավելի մեծ սոցիալական ցնցումներ են առաջանալու»։

«Ագաթ» տնտեսական խանութների ցանցի համահիմնադիր և տնօրեն Վահե Թադևոսյանն էլ Անկախ-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց եկամուտն այս օրերին զգալի նվազել է, և կա առևտրային 50 տոկոս անկում, հետևաբար, իրենց յս օրերին շատ ավելի քիչ աշխատուժ է հարկավոր։ 

«Այս առումով մենք նույնպես խնդրի առաջ ենք կանգնած։ Այն աշխատողները, որ շաբաթվա մեջ 5-6 օր էին աշխատում, հիմա օրը մեջ են աշխատում։ Կան աշխատողներ, որ այս օրերին չեն աշխատում։ էջմիածնում ունենք խանութ, որ ուղիղ մեկ շաբաթ ընդհանրապես չի աշխատել, ես ուզում եմ հասկանալ՝ հիմա մենք պետք է վճարե՞նք աշխատողներին, թե ոչ։ Եթե այո, ապա ինչպե՞ս։ Չէ՞ որ եկամուտ չենք ունեցել»։

Վահե Թադևոսյանը գտնում է, որ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց առաջ պետք է այն քննարկվեր գործարարների հետ, հաշվի առնվեին նաև տնտեսվարողների շահերն ու հետագա բոլոր ռիսկերը բիզնեսի և տնտեսության համար։

Զրուցակիցս նաև գտնում է, որ այս օրինագիծն արհեստական լարվածություն է առաջացնում գործատու-աշխատող փոխհարաբերություններում։

«Եթե այդ պարտադրանքը չլինի, գործատուն ու աշխատողը միգուցե շատ ավելի լավ իրենց հարաբերությունները կարգավորեն, որովհետև գործատուի համար իր աշխատողին չկորցնելը շատ կարևոր է։ Բայց երբ որ պետությունը միջամտում է, շատ դեպքում շատերը թյուրիմացության մեջ են ընկնում, այլ կերպ են հասկանում օրենքը, շատ տողատակեր չեն հասկանում։ Եվ ահա որոշ աշխատողներն էլ սկսում են ներկայացնել պահանջներ, որոնց իրավունքը չունեն։ Մի խոսքով, այս օրինագծով նաև խաթարվում են գործատու-աշխատող հարաբերությունները»։

Վահե Թադևոսյանի խոսքով՝ գործարարին չպետք է դիտարկել իբրև «կթու կով» կամ փողի աղբյուր, ընդհակառակը, պետությունը պարտավոր է օգնել, ամեն ինչ անել, որ տարիների քրտինքով ստեղծված բիզնես ընկերությունները մի քանի ամսում չսնանկանան, քանի որ դա տնտեսության վրա շատ ավելի լուրջ հետևանքներ կթողնի։

Ընդհանրապես արտակարգ դրության ռեժիմը շատերի մոտ է խառնաշփոթ ու թյուրիմացություններ առաջացրել, և որոշներն էլ այս իրադրության մեջ փորձում են օգտվել կամ պարզապես չիմացության հետևանքով լրացուցիչ խնդիրներ ստեղծել բիզնեսի համար։

Վահե Թադևոսյանը պատմում է, որ երեկ Գավառում գործող իրենց խանութ է այցելել մարզպետարանի աշխատակիցը ասել, թե խանութը պետք է փակեն՝ պատճառաբանելով, թե դա պարետի որոշումն է։

«Մեր աշխատակիցը ստիպված գնացել է մարզպետարան պարզաբանումներ ստանալու և բացատրելու, որ մեր խանութը ոչ թե առևտրի կենտրոն է, այլ ընդամենը տնտեսական խանութ, որտեղ վաճառվում են մարդու համար առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ»։

Ինչ վերաբերում է պետության առաջարկին, թե կարող են բանկերից անտոկոս վարկ վերցնել և վճարել աշխատողներին, գործարարները սա նույնպես համարում են ոչ արդյունավետ առաջարկ։ Նրանց խոսքով՝ սա հավելյալ վարկային բեռ է ավելացնելու բիզնեսի համար։ Բացի դա, ոչ բոլորը կարող են օգտվել այս հնարավորությունից, քանի որ տնտեսվարողների մեծ մասը չեն համապատասխանում բանկերի կողմից սահմանված ցուցանիշներին և չեն կարող օգտվել տվյալ վարկային միջոցներից։

Այսինքն, կրկին այս առաջարկից կարողանալու են օգտվել ավելի բարենպաստ վիճակում գտնվող և կայացած տնտեսվարողները, որոնք այսպես թե այնպես հնարավորություն ունեն իրենց աշխատակիցներին ինչ-որ չափով փոխհատուցելու։ Մինչդեռ այն ընկերությունները, որոնք նոր են զարգանում և ոտքի կանգնելու խնդիր ունեն, ոչ միայն չեն կարողանալու օգտվել, այլև ստիպված են լինելու պարտքերի տակ ընկնել կամ պարզապես փակվել՝ մի կողմից ստեղծված իրավիճակում բիզնեսի եկամտաբերության նվազման, մյուս կողմից՝ աշխատողներին անկախ ամեն ինչից վճարելու պարտադրանքի պատճառով։

«Մանթաշով» գործարարների միությունն առաջարկում է ստեղծված իրավիճակում համախմբվել տնտեսության շարունական աճ ապահովելու գաղափարի շուրջ, կասեցնել նախագծի շրջանառության հետագա ընթացքը և համատեղ աշխատել այնպիսի կարգավորումների շուրջ, որոնք տվյալ իրավիճակում կաջակցեն, այլ ոչ թե սնանկացման կտանեն բիզնեսը:

 

բիզնես Մանթաշով գործարարների միություն Վահե Թադևոսյան Վահրամ Միրաքյան նախագիծ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին