Ռուսաստանի 58 շրջաներում կորոնավիրուսով հիվանդների թիվը աճել է մինչև 1036-ի: Այդ մասին հայտնում են օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Անցած օրվա ընթացքում 16 շրջանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 196 դեպք: Նշվում է, որ առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքեր հաստատվել են Մորդովիայում և Դաղստանում:
Վերջին տվյալների համաձայն, ապաքինվել է 45 մարդ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: Նախօրեին Ռուսաստանում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 840 դեպք: