f

Անկախ

Գյումրիում ծանրոցներ են հատկացնելու օրվա հացից զրկվածներին


Գյումրիում "Սոցիալական շտապ օգնություն" նախաձեռնությամբ են հանդես գալիս Շիրակի մարզպետարանը "Գյումրին առանց տնակների" հիմնադրամի հետ համատեղ:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար կիրառվող սահմանափակումների հետևանքով շատ քաղաքացիներ զրկվել են կարիքների բավարարման համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական միջոցներից։ Այս ծրագրի նպատակն է Գյումրու սոցիալապես խիստ անապահով ընտանիքներին ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային զամբյուղով՝ սոցիալական փոխաջակցության միջոցով:

Աջակցությունը պարունակում  է պարենային ապրանքներով ծանրոց՝ մեկ շաբաթվա հաշվարկով: Նախաձեռնողները սա ոչ թե սոցիալական ծրագիր են անվանում, այլ առաջին անհրաժեշտության սննդի տրամադրում:

Շահառու ընտանիքների գրանցումն իրականացվելու է օնլայն ձևաչափով, նախապես սահմանված ձևաթղթի միջոցով: Արդեն գործում  է ծրագրի համար ստեղծված նոր կայք՝ shtapognutyun.am, որտեղ շահառու ընտանիքները կարող են գրանցվել, իսկ ծրագրին համապատասխանելիությունը ստուգելուց հետո կամավորները ծանրոցները կհասցնեն շահառու ընտանիքներին:

"Նախաձեռնության գաղափարը ծնվել է այն պահից, երբ շատերը սկսել դիմել հիմնադրամին օգնության խնդրանքով, քանի որ ստեղծված իրավիճում մարդիկ չեն կարողանում օրական գումար վաստակել",-ասում է նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը: 

Այս օրերին հատկապես ուշադրությունից դուրս են մնում այն մարդիկ, ովքեր գրանցված աշխատողներ չեն եղել և հիմա եկամտի աղբյուր չունեն:

"Մեզ մոտ թիրախ ենք ընդունել ընտանիքների այն խումբը, որոնք 2020 թվականի մարտի 15-ից հետո եկամուտ չեն ունեցել: Նաև ներդրել ենք սոցիալական երաշխավորի ինստիտուտը. երաշխավորն այն անձն է, ով ընտանիքին որոշակի ճանաչում է, բարեկամ չէ, ընտանիքի անդամ չէ, բայց կարող է հավաստել ընտանիքի դրության մասին",-ասում է Կարեն Պետրոսյանն ու հավելում, որ շահառուի կողմից լրացվող տվյալներում նշվում է նաև այն գործատուի մասին, որի մոտ տվյալ անձը մինչ այդ աշխատել է, և գործատուի հետ նույնպես տվյալները հստակեցվելու են:

Առավել բարդ է արտագնա աշխատանքից վերադարձածների խնդիրը, քանի որ նրանց գործատուներից ճշտել չեն կարող, բայց այս պարագայում արդեն սոցիալական երաշխավորն է դեր կատարում:

Սննդի մեկ ծանրոցի արժեքը 10-12 հազար դրամ է կազմելու, ներառյալ՝ կանխարգելիչ նյութերը:

Բացվել է հաշվեհամար, որտեղ նվիրատուները կարող են փոխանցել իրենց ֆինանսական հանգանակությունները։ Բացի այդ, յուրաքանչյուր նվիրատու կարող է նվիրել հենց ծանրոց:

Գյումրի

Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Ավելին
Ավելին