Իսպանիայում COVID-19 կորոնավիրուսի վարակի հետևանքով մեկ օրում 849 մարդ է մահացել: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է El País պարբերականը՝ հղում անելով Իսպանիայի առողջապահության նախարարության տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ երկրում COVID-19 հետևանքով զոհի ընդհանուր թիվը հասել է 8189-ի:
Ընդհանուր առմամբ, Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 94 հազար դեպք:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: