Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել քովիդով պայմանավորված բոլոր սահմանափակումները։
Դատավորներն արձանագրում են, որ ձեռնարկված միջոցառումներն զգալի միջամտություն են եղել տարբեր հիմնական իրավունքների նկատմամբ։ Դատարանն ստուգել է այդ սահմանափակումները։ «Միմյանց հետ շփվելու, դպրոցները փակելու, անգամ տնից դուրս գալու սահմանափակումները, այնուամենայնիվ, համավարակի այս ծայրահեղ վտանգավոր իրավիճակում համատեղելի են Սահմանադրության հետ»։