Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 2-ին, ժամը 02:42-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գլխավոր ավտոճանապարհից շեղվել և մոլորվել են։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Սևան-Սեմյոնովկա-Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և խափանվել:
Փրկարարները վարորդին և 4 ուղևորի տեղափոխել են Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 17-րդ կմ, որտեղից քաղաքացիները հրաժարվել են հետագա օգնությունից:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել խափանված ավտոմեքենայի վարորդին և ուղևորներին
Կարդացեք նաև
- Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
- Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
- Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան