f

Անկախ

Հայերի հույսերը՝ կապված Ռուսաստանի հետ, սրընթաց մարում են. ИА Реалист


Կա՛մ Բաքուն ինքնակամ զբաղված է հրադադարի կոպիտ խախտումով, կա՛մ տվյալ դիվերսիան վկայում է ռուսական խաղաղապահների թուլության և ուկրաինական գործերում ՌԴ-ի զբաղվածության մասին, նշում է պրոֆեսոր Ալեքսանդր Սվարանցը:

Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը (ՀՌԳ) Ուկրաինայում համընդհանուր արձագանք առաջացրեց համաշխարհային ասպարեզում: Պետությունների նշանակալի մասը, ԱՄՆ-ի ազդեցության տակ, միացավ խիստ հակառուսական պատժամիջոցներին: Եվ ոչ միայն Արևմուտքի երկրները (ՆԱՏՕ և ԵՄ), այլև Միացյալ Նահանգների մյուս արբանյակները (օրինակ՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և այլք):

Թուրքիան այդ առումով էապես տարբերվում է իր դաշնակիցներից և ցուցադրում է իրեն բնորոշ ազգային պրագմատիզմի պետական պատմական ավանդույթը՝ ճկուն դիվանագիտությունը և բարձր հաշվենկատությունը:

<…>

Իմ հարցազրույցներից մեկում (մասնավորապես 2020 թ. դեկտեմբերի 23-ի) հարկ եմ համարել քննադատաբար գնահատել ռուսական ЗРК С-400-ի վաճառքը Թուրքիային, քանզի ոչ ոք չէր երաշխավորում, որ հետագայում այն չի կիրառվի հենց Ռուսաստանի դեմ հենց նույն Ուկրաինայում կամ Ղրիմում: Չեմ կարծում, որ իմ այն ժամանակվա խոսքն այսօր մարգարեական է դարձել: Թուրքիան դժվար թե այդքան հեշտ համաձայնի ԱՄՆ-ին, ժամանակը կձգի՝ ռուսական զենիթա-հրթիռային համալիրն օգտագործելով որպես դիվանագիտական գործիք  հենց նույն Ռուսաստանին ճնշելու և «բարեկամ» Պուտինից նոր օգուտներ ստանալու համար: Ես ելնում էի այն իրողությունից, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շարքային անդամ չէ, համապատասխանաբար՝ զենքը լոլիկ չէ, այլ քաղաքականության միջոց: Հակառակորդին զենք վաճառելը ոչ հեռավոր ապագայում քեզ վրա ավելի թանկ կնստի:

Թուրքիան առայժմ պաշտոնապես որևէ կերպ չի արձագանքել ԱՄՆ-ի առաջարկին՝ կապված ЗРК С-400-ի հետ: Իհարկե, Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներից մեկը ռուսական «Իզվեստիային» տված հարցազրույցում բացասական արտահայտվեց (թե թուրքերը չեն համաձայնի ամերիկացիներին): Իհարկե ԱԳՆ-ի ներկայացուցիչը բնավ Թուրքիայի նախագահը չէ, անգամ ԱԳՆ-ի ղեկավարը: Այդուհանդերձ, ըստ իս, Անկարան առայժմ դժվար համաձայնի Վաշինգտոնին, չի փորձի փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ: Ամենայն հավանականությամբ, թուրքերն առհասարակ պաշտոնապես չեն պատասխանի ամերիկացիների առաջարկին:

Միաժամանակ Թուրքիան ուշադիր հետևում է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքին և կախված դրա ելքից (կամ իրադարձությունների բեկումից)՝ վերջնական որոշում կընդունի:

Կարճաժամկետ հեռանկարում Թուրքիան կպահպանի գործընկերությունը Ռուսաստանի հետ և կփորձի հասնել Պուտինի հերթական ըմբռնմանը.

ա) աշխարհաքաղաքական զիջումներ Սիրիայի (Իդլիբի և քրդերի), Ղարաբաղի (հայաթափման), Հայաստանի (վերահսկողություն զանգեզուրյան միջանցքի վրա) և Թուրանի (ռազմավարական մուտք պատմական Թուրքմենստան) հարցում,

բ) տնտեսական արտոնություններ. թուրքական ապրանքների տեսականու ընդլայնում ռուսական շուկաներում՝ պայմանավորված Արևմուտքի պատժամիջոցներով,  թուրքական շուկա մատակարարվող ռուսական գազի գնի իջեցում, Մերսինում «Ակկոյու» ԱԷԿ-ի շինարարության ավարտ, անդրկասպյան գազատարի անցկացում Կասպից ծովի հատակով դեպի Թուրքիա, Թուրքմենստան և Ղազախստան և թուրքական հանգստավայրեր ռուս զբոսաշրջիկների հոսքի մեծացում:

Ուշագրավ է, որ Ղարաբաղի առնչությամբ Թուրքիան արդեն ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում Ադրբեջանի ձեռքով, ինքնահռչակ ԼՂՀ-ի Ասկերանի շրջանի Փարուխ գյուղի օրինակով հայ բնակչությանն իր հազարամյակների հայրենիքի սահմաններից դուրս մղելու ակտիվ միջոցներ է ձեռնարկում:  

<…>

Ի՞նչ է հայերին սպառնացող այս իրավիճակը վկայում: Կա՛մ Բաքուն ինքնակամ զբաղված է հրադադարի և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության կոպիտ խախտումով, որի խիստ կատարումը առկա է ռուսական իշխանությունների բոլոր փաստաթղթերում և ելույթներում, կա՛մ տվյալ դիվերսիան բացատրվում է ռուսական խաղաղապահների թուլությամբ և ուկրաինական գործերում Ռուսաստանի զբաղվածությամբ, կա՛մ Ադրբեջանի այդ հետևողական «գազային դիվերսիան» համաձայնեցված է Թուրքիայի և Ռուսաստանի հետ: Հազիվ թե Իլհամ Ալիևն իր «թղթե բռունցքով» ի վիճակի լիներ «հերոսության հրաշքի» առանց Անկարայի և Մոսկվայի թույլտվության: Բոլոր դեպքերում ակնհայտ է Ռուսաստանի հաստատած հրադադարի ռեժիմի խափանումը, ինչը որևէ կերպ չի մեծացնում Մոսկվայի հեղինակությունը և կարող է տեսանելի ապագայում նրան ղարաբաղյան հակամարտության գոտուց, ասենք հենց Հայաստանից դուրս գալու փաստի առջև կանգնեցնել: Տափակ  միտք է, բայց արդիական. ո՞ւմ են պետք խաղաղապահները Ղարաբաղում, եթե այնտեղ հայեր չեն մնալու:

Այս դեպքում հայերի՝ Ռուսաստանի հետ կապված հույսերը սրընթաց ցրվում են ինչպես վաղորդայնի աղջամուրջը Ղարաբաղի երկնքում: Թուրքիան կստիպի Հայաստանին ստորագրել հաշտության պայմանագիր Ադրբեջանի հետ առանց ռուսների միջնորդության, ինչը ժամանակի հետ կհանգեցնի նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի տարածաշրջանային ներկայության ավարտին: Բնականաբար, Անկարան և Բաքուն չեն ցանկանա նոր ավերիչ պատերազմ Ղարաբաղում, բայց Ադրբեջանը կարող է հրաժարվել 4-7 հազ. քմ-ից մնացած 70 հազ. քմ-ի պահպանման և Հայաստանի միջով Թուրքիայի ու Եվրոպայի հետ կայուն կապի համար:

Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան կպահպանի ամուր դաշինքը Արևմուտքի հետ և հակառակորդ կլինի Ռուսաստանին, քանզի նրանք շատ լավ են գիտակցում, որ անկախ Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ-ի հատուկ ռազմական գործողության ելքից՝ Ռուսաստանը, 2022 թ. փետրվարի 24-ի համեմատությամբ, կստանա շատ ավելի վատ խաղաղություն խիստ պատժամիջոցների (իսկ ըստ էության՝  տնտեսական պատերազմի) և արտաքին քաղաքական մեկուսացման պայմաններում:

Հարկ է խոստովանել, որ Արևմուտքի կողմից մասշտաբներով ու բովանդակությամբ աննախադեպ պատժամիջոցները պարզապես սահմանափակումներ չեն, այլ իսկական տնտեսական պատերազմ Ռուսաստանի դեմ: Եվ եթե հնարավոր է ենթադրել, որ հատուկ ռազմական գործողության ավարտը սարերի ետևում չէ (համենայն դեպս դրա ժամկետը հավերժ չէ), ապա այսօր դժվար է որոշել, թե երբ Արևմուտքը կհրաժարվի իր պատժամիջոցներից, և կավարտվի արդյոք տնտեսական պատերազմը: Հասկանալի է, որ դրանով ԱՄՆ-ն և նրա գործընկերները դժվար թե կարողանան վախեցնել Ռուսաստանին և ռուս ժողովրդին, քանի որ իր հազարամյա պատմության ընթացքում Ռուսաստանը շատ բան է տեսել և քիչ բան չի վերապրել:

Հույն փիլիսոփա Արիստոտելն ասում էր. «Պատերազմի նպատակը խաղաղությունն է»: Իսկ անգլիացի պատմաբան Բեզիլ Լիդդել Հարթն այդ կապակցությամբ հավելել է. «Պատերազմի նպատակն է պատերազմից հետո հասնել խաղաղության ավելի լավ վիճակի»: Յուրաքանչյուր պատերազմ, բնականաբար, երբևէ ավարտվում է խաղաղությամբ: Ռազմական գործողություններ սկսած կողմն էլ, որպես կանոն, դժգոհ է լինում խաղաղության համակարգից պատերազմի նախօրեին և հույս է ունենում իր հաղթանակի արդյունքներով  հասնել ավելի ընդունելի խաղաղության:  Բայց եթե անգամ Ռուսաստանը կարողանա հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին (այսինքն՝ Ուկրաինայի ապառազմականացմանը, ապանացիֆիկացմանը և դաշնային պետության վերածելուն) կամ դրանց մի մասին (ինչը հավասար է պարտության), ապա բոլոր դեպքերում Արևմուտքը հազիվ թե արագ վերացնի պատժամիջոցները: Տնտեսական պատերազմի վիճակը, հայրենական արդյունաբերության և գյուղատնտեսության անբավարար տեխնոլոգիական զինվածությամբ հանդերձ, Ռուսաստանին սպասված «ավելի լավ խաղաղություն» չի բերի՝ համեմատած 2022 թ. փետրվարի 24-ի իրավիճակի հետ:

Թուրքիան հաշվի է առնում Ռուսաստանի արդի դրության այդ առանձնահատկությունները: Այդպիսին է թուրքական քաղաքականության, հաշվենկատ և պրագմատիկ դիվանագիտության բնույթը, Թուրքիան կարողանում է խուսանավել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ուժերի միջև, բարեկամանալ այնքան ժամանակ, ինչքան ձեռնտու է իրեն և պատմական անդունդի եզրից երկու քայլ այս կողմ կանգ առնել: Այդպես էր XX դարի երկու համաշխարհային և «սառը» պատերազմների արդյունքներով, այդպես էլ շարունակվում է XXI դարի առաջին քառորդին ռուս-ուկրաինական աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում:

Թուրքիան միշտ էլ ձգտում է քաղաքական և տնտեսական շահաբաժին պոկել կոնֆլիկտային իրավիճակներում, ինչը ևս մեկ անգամ վկայում է թուրքական ղեկավարության գրագիտության մասին: Ռուսաստանի հետ գործընկերությունը Թուրքիան այսօր օգտագործում է հյուսիսային հարևանի կողմից սպառնալիքների նվազեցման համար, վաղը՝ Չինաստանի հետ աշխարհագրական հաղորդակցությունների հաստատման համար և վաղը չէ մյուս օրը՝ «Մեծ Թուրան» նախագծի իրականացման համար:

Ալեքսանդր Սվարանց

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր

Աղբյուրը՝ ИА Реалист
 

 

Աշխարհում տարածաշրջան ռուս-ուկրաինական պատերազմ Հայաստան Արցախ Թուրքիա Ալեքսանդր Սվարանց

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին