ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անտեսել են Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը, որին ներկա է եղել երկրի նախկին ղեկավար Բարաք Օբաման:
Ինչպես գրում է Daily Mail-ը, համապատասխան տեսանյութում երևում է, որ հանդիպման ավարտից հետո հյուրերը սկսում են մոտենալ Օբամային՝ միանգամայն անտեսելով գործող նախագահին:
Կադրերում երևում է, թե ինչպես է Միացյալ Նահանգների նախագահը սպասում, թե արդյոք մարդկանցից մեկն իրեն կմոտենա, բայց նրան ոչ ոք չի մոտենում։ Արդյունքում Բայդենը շրջվում է ու տեսնում մի խումբ մարդկանց, որոնք շրջապատել են Օբամային: Նա մի քանի վայրկյան կանգնում է, ձեռքերը վեր բարձրացնում, ապա հեռանում:
Տեսանյութն` այստեղ: