f

Անկախ

Շոլցը՝ Մինսկի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման մասին


ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Բելառուսի համաձայնությունը ուկրաինական հացահատիկի տարանցմանն իր տարածքով Բալթյան երկրների նավահանգիստներ չի կարող պատճառ հանդիսանալ Մինսկի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար։ Գրում է Gazeta.ru-ն։

«Դա չպետք է պատրվակ դառնա պատժամիջոցները չեղարկելու համար»,- ասել է նա Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսում։

Նաև կանցլերը չի բացառել բուն Ուկրաինայի նավահանգիստներով հացահատիկի արտահանման համար լուծում գտնելու տարբերակը՝ նշելով, որ դա բարդ խնդիր է։

«Մենք կփորձենք ՄԱԿ-ի մասնակցությամբ մշակել կանոններ, թե ինչպես դա կարող է իրականացվել», - հավելել է Շոլցը:

Ավելի վաղ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսով քննարկել են Ուկրաինայից հացահատիկի արտահանման խնդիրը։

Զրույցի ընթացքում Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի տարածքով Գերմանիայի, Լեհաստանի, Բալթյան երկրների և Ռուսաստանի Դաշնության նավահանգիստներին հացահատիկ մատակարարելու Մինսկի պատրաստակամության մասին։ Բայց միայն այն պայմանով, որ այնտեղ հնարավոր կլինի բելառուսական ապրանքներ առաքել։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ հացահատիկ մատակարարել Բելառուսի տարածքով՝ այս ձևաչափով այն տեղափոխելու նպատակահարմարության վերաբերյալ մեծ կասկածների պատճառով։

Աշխարհում Գերմանիա Օլաֆ Շոլց Բելառուս պատժամիջոցներ չեղարկում

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին