f

Անկախ

Կոմիտասի անվան պանթեոնում Ջիվան Գասպարյանի կիսանդրին կտեղադրվի


Ականավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցին՝ հուլիսի 6-ին Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփվել է երաժշտի մարմինը, կբացվի դուդուկահարի կիսանդրին: Քանդակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է:

 Տարիներ շարունակ ծիրանափողի մեղեդիները տարածել է աշխարհով մեկ՝ հանրահռչակելով դուդուկն ու հայկական երաժշտությունը: Գասպարյանը, որը համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նվագել հեղինակավոր բեմերում, մահկանացուն կնքել է հուլիսի 6-ին ԱՄՆ-ում: 

Ջիվան Գասպարյանի թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, չի բացառվում, որ նվագի  կիսանդրու բացմանը՝ փորձելով շնորհակալություն հայտնել իր պապին:

«Պապս ասում էր, որ կարևոր է, թե ինչպես մարդ կհեռանա կյանքից: Ուրախ եմ, որ նա վերջին հանգրվանը գտավ պանթեոնում, որտեղ շատ մեծեր են թաղված»,-նշում է նա:

Ջիվան Գասպարյանին նվիրված մի շարք միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլ նախաձեռնություններ կանցկացվեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Սեպտեմբերին Ջիվան Գասպարյան կրտսերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, համերգային ծրագրով կներկայանա Երևանում:

Երիտասարդ դուդուկահարը հորը կորցրել է տասը տարի առաջ: Ասում է՝ պապու կորուստը նման էր երկրորդ անգամ հայր կորցնելուն: «Քսան տարի Ջիվան Գասպարյանի հետ  շրջագայել եմ աշխարհում: Նա ասում էր, որ ինձ մարդկանց ներկայանալու հնարավորություն է ընձեռում և վստահ է, որ կարող եմ ըստ արժանվույն հանդես գալ, հակառակ դեպքում չէր բարդացնի իմ կյանքը: Ասում էր՝ պետք է կամ լավը լինել, կամ չնվագել առհասարակ: Դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր: Նրա վստահությունն ինձ ոգևորում էր, թևեր էր տալիս»,-ասում է Ջիվան Գասպարյան կրտսերը:

Ջիվան Գասպարյանը ոչ միայն կարևորել է բարձրակարգ երաժիշտ լինելը, այլև մարդկային բարձր հատկանիշներն ու արժեքները, որոնց շնորհիվ նա մեծ հարգանք է  վայելել միջավայրում:

Ջիվան Գասպարյան կրտսերին հաճախ են հարցնում, թե պապու անունն իրեն չի՞ խանգարում: Զարմանում է, թե ինչու այն պետք է խանգարի: Նրա խոսքով՝ Ջիվան Գասպարյանի անունն ու ազգանունն իր համար դռներ են բացում, ձեռքերի վրա են ընդունում իրեն, քանի որ պապը ոչ միայն հրաշալի երաժիշտ էր, այլև հրաշալի մարդ:

«Ջիվան Գասպարյանի կատարումներն ու երաժշտությունը բոլորին տակնուվրա էին անում: Ջիվան Գասպարյանի հետ նվագել եմ բազմաթիվ փառատոնների ընթացքում, Անգլիայի թագուհու, Նելսոն Մանդելայի համար: Երեք անգամ Ստամբուլում ենք ելույթ ունեցել: Թուրքերը մոտենում ու նրա տարազն էին համբուրում, սակայն նա չէր բարձրաձայնում այդ մասին: Նա երաժիշտ էր, որը հուզում էր մի նոտայով»,-ասում է դուդուկահարն ու հավելում՝ դուդուկը շատ գաղտնիքներ ունի, որոնք պետք է բացահայտել:  Ըստ նրա՝ եթե Ջիվան Գասպարյանը ժամանակին ներկայացներ այն, ինչը լսել էր, հաջողություն չէր ունենա:

«Նա այդ օրվա խոսքն է ասել ու զարգացրել է այն: Մենք էլ պետք է մեր խոսքն ասենք»,-հավաստիացնում է կրտսեր Ջիվանը:

Նա իր ընկերոջ՝ դաշնակահար Սաշա Շլեյնի հետ  ալբոմ է թողարկել՝ նվիրված Ջիվան Գասպարյանին: Այն կոչվում է ՙՙ<> (Նվիրվածություն): Երաժիշտները հետաքրքիր գործիքավորմամբ են ներկայացրել հայկական ստեղծագործությունները: «Շատ բան պետք է անել և կարող եմ անել, որովհետև դա իմ առաքելությունն եմ համարում»,-եզրափակում է Ջիվան Գասպարյան կրտսերը:

 

Ջիվան Գասպարյան Կիսանդրի Կոմիտասի անվան պանթեոն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին