f

Անկախ

«Վարչապետին լսելով` հիշեցի հայտնի «Հայելի» մուլտֆիլմը. Գագիկ Շամշյան․Առավոտ


Aravot.am«Անկախ» թերթի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանից մեկնաբանություն խնդրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսում հնչած այն դիտարկման վերաբերյալ, թե իր ասուլիսը բոյկոտել են այն ԶԼՄ-ները, որոնք, նրա ձեւակերպմամբ` քաղաքական շահեր են սպասարկում եւ ներգրաված են եղել փողոցները կաթվածահար անելու գործընթացներում:

«Ինքը փորձում է իր արշինով չափել լրատվամիջոցների ղեկավարներին, ինքը շանտաժով հոդվածներ գրող լրագրող է եղել, դա բոլորին է հայտնի: Իր ժամանակի գործարարներից սկսած`շանտաժով գումար է աշխատել, զանազան նախարարներից եւս ինչ-որ բաներ է պոկել, հետեւաբար իրավունք չունի լրատվամիջոցների մասին խոսելու:

Իսկ ինչ վերաբերվում է մեր բոյկոտին, կապիտուլյանտին ես բոյկոտում եմ ի սկզբանե` անկախ ամեն ինչից, բոլոր ասպարեզներում: Ինքը պիտի պատժվի, որովհետեւ հանցագործ է, եւ բոյկոտը հենց դրա հետ է կապված: Երբեւէ առնչություն, որեւիցե համագործակցություն, ես անձամբ բացառում եմ»,-ասաց տիկին Իշխանյանը:

Shamshyan.com կայքի գլխավոր խմբագիր Գագիկ Շամշյանն ասաց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի` ԶԼՄ-ներին տրված գնահատականների հետ. «Վարչապետի խոսքերը լսելիս ակամա հիշեցի այն մուլտֆիլմը, երբ չար պառավն ուզում էր արքայադստեր գլուխն «ուտել», ամեն անգամ հայելու առաջ կանգնած հարցնում էր` հայելի ջան, հայելի, ո՞վ կա ինձանից ավելի գեղեցիկ: Նաեւ հիշեցի հայկական հայտնի «Հայելի» մուլտֆիլմը, երբ միայն ծաղրածուն է հասկանում, որ իր ձեռքին հայելի է, իսկ մյուսները հայելու մեջ նայելով ու իրենց տեսնելով ասում են`բանսարկու է, կաշառակեր է, թագավորն էլ ասում է` մարդակեր գազան է, աչքը գահիս է տնկել:

Հիմա իշխանությունը, երեւի ծանրութեթեւ է անում ու հասկանում է, որ ինքը իշխանության է եկել ԶԼՄ-ների ու ժողովրդի շնորհիվ, եւ այդ նույն լրագրողները, որոնց վարչապետը հիմա մեղադրում է ինչ-ինչ բաների մեջ, ժամանակին ի պաշտպանություն իրեն նստացույցեր էին անում, իր մեծ լուսանկարներով Հանրապետության հրապարակում բողոքի ցույցեր էին անում, երբ ինքը ժամանակին քաղաքական հետապնդումների էր ենթարկվում: Ստացվում է՝ այդ ժամանակ այդ մարդիկ ազատ էին, ներկայացնում էին ժողովրդի ու հանրության շահը, իսկ եթե հիմա ներկայացնում են իրականությունը, համարվում են բանսարկուներ, ծախուներ, քաղաքական շահեր հետապնդողներ: Միանշանակ չեմ ընդունում վարչապետի խոսքերը, ես էլ եմ միացել 50 եւ ավելի խմբագիրների ակցիային, բայց ես քաղաքականության մեջ չկամ։ Ես ընդամենն առաջնորդվում եմ լեգենդար գիտնական Սախարովի այն խոսքով, որ քաղաքականությունը պոռնկություն է:

Ես ոչ մի քաղաքական շահ չեմ հետապնդում, ժամանակին սովորել եմ Արամ Աբրահամյանից, Շողեր Մաթեւոսյանից, Սաթիկ Սեյրանյանից, որոնք միշտ օբյեկտիվ եւ բազմակողմանի են լուսաբանել ամեն բան, նորից եմ կրկնում` ես համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին»:

Oragir.news կայքի գլխավոր խմբագիր Գեւորգ Էմին-Տերյանը հետեւյալ կերպ արձագանքեց Փաշինյանի գնահատականին. «Ճիշտն ասած, ինձ թվում էր, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կլռի… Եթե ձեւ է անում, որ իբր չի հասկանում, թե լրատվամիջոցներն ինչ են ուզում իրեն հասցնել, այդ հայտարարության իմաստը որն է, ապա գոնե կլռի եւ չի խայտառակվի մինչեւ վերջ: Ի դեպ, երբ ինքը բանտում էր եւ ամեն օր աղիողորմ ինչ-որ բաներ էին հնչում, որ իրեն ծեծում են, ստորացնում են, ես ինքս մասնակցել եմ ի պաշտպանություն իրեն հրավիրված ասուլիսին ու այդ ժամանակ, ես շատ լավն էի: Բայց հիմա, երբ իր կարծիքին հակառակ ինչ-որ բան եմ արտահայտում, ոչ միայն ենթարկվում եմ հետապնդումների, այլեւ ինքն իրեն թույլ է տալիս իր դիրքը չարաշահելով ինչ-ինչ որակումներ տալ: Սա, իհարկե խայտառակություն է, որ վարչապետը ձեւացնում է, թե չի հասկանում ինչ են իրեն ասում լրատվամիջոցները: Ավելին, ինքը վարկաբեկում ու անվանարկում է ԶԼՄ-ներին: Հույս ունեմ, որ իշխանություն-լրատվամիջոցներ հակամարտությունը խելամիտ հանգուցալուծում կգտնի, որովհետեւ նման իրավիճակն անպատկերացնելի է: Ցավոք, Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, օրինակ` Արթուր Հովհաննիսյանը նույն օրը վիրավորանք ու զրպարտանք արտահայտող գրառումներ արեցին, իրենց թույլ տվեցին 50-ից ավելի ԶԼՄ-ների վիրավորել ու զրպարտել: Կարծում եմ` իրականում իրենք վախենում են անկաշառ ու անաչառ լրատվամիջոցներից, չնայած ունեն նաեւ լրատվամիջոցներ, որոնց իրենք են ֆինանսավորում, իրենց սիրելի օլիգարխներն են հովանավորում: Իշխանությունները չեն կատարում իրենց պարտականությունները, չեն պատասխանում հարցումներին, հարցազրույցներ չեն տալիս: Եվ ամենակարեւորը` մամուլը ինչ էլ գրի, շարունակում են իրենց քաղաքականությունը, հիմնականում տոտալ անտարբերություն է մամուլի հրապարակումների նկատմամբ` որքան էլ սենսացիոն լինեն դրանք եւ ինչ-ինչ բացահայտումներ արված լինեն, ու դա գալիս է ամենավերեւից`

Փաստինֆո կայքի խմբագիր Սոնա Տռուզյանն էլ հետեւյալը նշեց. «Խմբագիրների հայտարարությունն ուներ բոլորովին այլ շեշտադրում, ինչը Նիկոլ Փաշինյանը փորձեց շեղել՝ իրեն բնորոշ մանիպուլյացիաներով, ինչի տարածմանը որեւէ կերպ չեմ ուզում նպաստել՝ դրանք մեկնաբանելով։ Ժողովրդական լեզվով ասած՝ Փաշինյանն իր արշինով է ուրիշներին չափում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Նիկոլ Փաշինյան ԶԼՄ-ներ Վարդուհի Իշխանյան Գագիկ Շամշյան Գևորգ Էմին-Տերյան Սոնա Տռուզյան Հայաստան

Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից․ Կոնջորյան
ՔԿ-ն ևս ետ չմնաց ԱԱԾ-ից և ՆԳՆ-ից․ հանրահավքին ընդառաջ զգուշացնում է՝ ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության
Բագրատ Սրբազանն այսօր սպիտակ հանդերձանքով է. երիտասարդների հագին զոհվածների նկարներով շապիկներ են
Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. Ամփոփում
Հայ Առաքելական եկեղեցու օրհնությամբ ու առաջնորդությամբ միասնության երթ և հանրահավաք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, Սուրբ Մարիամ հայկական եկեղեցուց մինչև ՀՀ հյուպատոսության շենք
Հանրահավաքին ընդառաջ ՆԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել՝ հորդորելով պահպանել հասարակական կարգը
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան (ուղիղ)
Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան
Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Ավելին
Ավելին