f

Անկախ

Թուրքիան և Ադրբեջանը օգտագործում են միջազգային բարենպաստ իրավիճակը, որ լեգիտիմություն հաղորդեն իրենց ծրագրին. Արաբագետ


Ադրբեջանը և Թուրքիան, փորձում են օգտվել բարենպաստ պայմաններից, որպեսզի հասնեն «Զանգեզուրի միջանցքին»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Բաքվում կայացած Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին հանդիպմանը, որի ավարտին ԱԳ նախարարների կողմից ստորագրվել է Բաքվի հռչակագիրը՝ տրանսպորտային, էներգետիկ, լոգիստիկ ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու վերաբերյալ:

«44-օրյա պատերազմի ավարտից հետո, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրականացումը թուրք-ադրբեջանական օրակարգային խնդիրներից մեկն էր: Հակամարտության բոլոր բաղադրիչների մեջ այս խնդիրը ուներ առանցքային նշանակություն: Ես հիմա մտաբերում եմ պատերազմից հետո  թուրքական լրատվադաշտում լույս տեսսած հրապարակումները: Պատերազմը իրենց համար ճանապարհը ստանալու հնարավորություն էր: Հետագայում Ադրբեջանի նախագահի շուրթերով արդեն իսկ ստացավ «Զանգեզուրի միջանցք» անվանումը: Սկսած 2021 թ. հունվարից, երբ պատերազմից հետո առաջին անգամ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում, այդ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց փոխվարչապետերի մակարդակով հանձնաժողով ձևավորելու, որը փորձելու էր դարձնել իրականություն հենց այս բաղադրիչը:  Բայց ակնհայտ է, որ դեռևս այն ժամանակվանից այն իրավական հիմքերը, որ կան նոյեմբերի 9-ի պայմանագրում, և որը զարգացնելու էր հունվարի 11-ի հայտարարությունում, և եռակողմ հանձնաժողովների մակարդակում, բնավ չէին բխում ադրբեջանական կողմի շահերից, քանի որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ձգտում են ստանալ մի ճանապարհ, որը դուրս կլիներ որևէ երրորդ դերկատարի վերահսկողությունից: Ակնհայտ է, որ վերջին հանդիպումների ընթացքում բանակցությունները ընթանում են ճանապարհի այնպիսի բանաձևով, որը հիմնված է բոլոր երկրների սուվերենության վրա, իսկ անցումը միջզգային, մաքսային և սահմանային սկզբունքների համապատասխան: Ինչը չի բխում ադրբեջանական կողմի շահերից: Ե՛վ Ադրբեջանը և՛ Թուրքիան ունեն իրենց օրակարգը և ձգտում են հասնել այդ օրակարգին իրենց միջոցներով»,- ասաց Պետրոսյանը:

Ըստ Արամ Պետրոսյանի՝ ուկրաինական ճգնաժամը նոր հնարավորություն է ընձեռել և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային առաջ  մղելու սեփական օրակարգը:

«Եռակողմ հանդիպման նպատակը Արևմուտք-Արևելք միջանցքի զարգացումն էր: Իսկ սա ինչու՞ է կարևոր: Մենք գիտենք, որ ուկրաինական չգնաժամի հետևանքով Արևմուտքը ձգտում է չօգտվել Ռուսաստանի տարածքով անցնող ճանապարհներից՝ նպատակ ունենալով թուլացնել ցանկացած ոլորտում Ռուսաստանի ազդեցությունը: Իսկ Ադրբեջանը ու Թուրքիան փորձում են օգտվել այս իրավիճակից, որպեսզի կյանքի կոչեն իրենց նպատակները: Ադրբեջանը և Թուրքիան իրենց ուղերձներն են հղում մեր տարածաշրջանում տրանսպորտային, էներգետիկ լրջագույն հանգույցի վերածելու համար: Այդ հանգույցի կարևորագույն բաղադրիչ նշվում է տարածաշրջանում ճանապարհները ապաշրջափակելու գործընթացը, և հատկապե «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: Նրանք փորձում են օգտագործել միջազգային բարենպաստ իրավիճաը, որպեսզի լեգիտիմություն հաղորդեն իրենց ծրագրին»,- ասաց Պետրոսյանը:

 

Ադրբեջան Հայաստան Արմեն Պետրոսյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին