Անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի պարտությանը Ուկրաինայում՝ հանուն եվրոպական անվտանգության, ազատության և ժողովրդավարության։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսը Մադրիդում ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ միայն Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը կարող է հանգեցնել Եվրոպայում երկարաժամկետ խաղաղության։
«Մենք պարտավոր ենք հասնել Ռուսաստանի պարտությանն Ուկրաինայում։ Մենք պետք է դա անենք հանուն եվրոպական անվտանգության, ազատության և ժողովրդավարության։ Սա միակ ճանապարհն է Եվրոպայում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար»,- ասել է Թրուսը։
Նա նշել է, որ ոմանք այսօր խոսում են բանակցությունների հնարավորության մասին, քանի դեռ Ռուսաստանը գտնվում է Ուկրաինայում, բայց դա, նրա կարծիքով, կեղծ խաղաղություն կբերի։
Ինչպես ուշադրություն է հրավիրել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը, տարածաշրջանում երկարատև խաղաղություն ապահովելու համար արևմտյան երկրները «պետք է դասեր քաղեն անցյալից, օրինակ՝ Մինսկի համաձայնագրերի ձախողումը»։
«Իմ ուղերձն այն է, որ մենք նախ պետք է հաղթենք Ռուսաստանին, ապա բանակցենք»,- ասել է նա։
Ավելի վաղ Թրասը հորդորել էր չձգտել Ուկրաինայում շուտափույթ կարգավորմանը