f

Անկախ

Արցախի «Արդարություն» կուսակցությունը չի հանդուրժի ոչ փուլային եւ ոչ էլ փաթեթային բանակցությունները. հայտարարություն


Արցախի «Արդարություն» կուսակցությունը կրկին անգամ հայտարարում է, որ իրավունքի ուժով իրեն վերապահված ողջ գործառույթների շրջանակներում, չի հանդուրժի որեւէ երկրի կողմից Արցախի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը եւ սուբյեկտայնությունը վտանգող որեւէ դրսեւորում եւ անելու է ամեն ինչ հավաքական կերպով չեզոքացնելու հայկական երկրորդ պետությանը նետված ցանկացած սպառնալիք: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի «Արդարություն» կուսակցությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 «Երբ, դեռեւս այս տարվա հունվարին, Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարեց, որ անթույլատրելի է համարում 2019 թվականին ձեռք բերված ինչ–ինչ պայմանավորվածությունների ու քննարկված առաջարկների կիրարկումը, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերի քննարկումը, քանի դեռ խորհրդային Ադրբեջանի իշխանությունների իրավահաջորդ հանդիսացող Ադրբեջանի ներկայիս իշխանությունները չեն տվել իրավաքաղաքական գնահատական խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված 1988 թվականի փետրվարին Ասկերան ավանում եւ հարակից գյուղերում, Սումգայիթում, 1990 թվականի հունվարին Բաքվում եւ 1988–1991թթ. Արցախի պատմաիրավական տարածքների այլ բնակավայրերում հայերի եւ այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությանն ու հայրենազրկմանը, երբ կուսակցությունն ահազանգում էր, որ այսպես կոչված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր քայլերը սոսկ ծուղակ են հայկական կողմի համար, Արցախի իշխանությունները պահապանեցին քար լռություն, իսկ քաղաքական ուժերը զբաղված էին նախընտրական զարգացումներով: Միայն ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը շտապեց հայտարարել, որ դա թյուրըմբռնում է, եւ որ նման իրողություն գոյություն չունի: Վերջին օրերի զարգացումները ուղղակի դարձան մեր մտահոգությունների առհավատչյան։

Արցախի «Արդարություն» կուսակցությունը կրկին անգամ հայտարարում է, որ իրավունքի ուժով իրեն վերապահված ողջ գործառույթների շրջանակներում, չի հանդուրժի որեւէ երկրի կողմից Արցախի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը եւ սուբյեկտայնությունը վտանգող որեւէ դրսեւորում եւ անելու է ամեն ինչ հավաքական կերպով չեզոքացնելու հայկական երկրորդ պետությանը նետված ցանկացած սպառնալիք: Արցախի «Արդարություն» կուսակցությունը տեր է կանգնել ու տերն է մեր հաղթանակի եւ չի հանդուրժի ոչ փուլային եւ ոչ էլ փաթեթային բանակցությունները։ Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ Արցախը պե՛տք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ որպես բանակցող կողմ, ինչը միայն կարող է ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործընթացին հաղորդել կոնստրուկտիվ ու իրական լուծմանը միտված բնույթ։

Մենք պնդում ենք՝ հաղթանակը չի վաճառվում»։

Արցախի Հանրապետություն «Արդարություն» կուսակցություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին