f

Անկախ

«Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրեց իր եւ Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021 թ․ փետրվարին մի ռեստորանում ճաշի սեղանի շուրջ ունեցած զրույցի գաղտնի ձայնագրությունը։ Ասուլիսից հետո մենք Hraparak. am կայքում հրապարակեցինք «Ո՞ր ռեստորանում է տեղի ունեցել սկանդալային ձայնագրությունը» վերտառությամբ հոդված, որտեղ նշել էինք, որ վերոնշյալ հանդիպումը տեղի է ունեցել Երեւանի Զաքյան-Խորենացի փողոցների խաչմերուկում գտնվող «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում։

Նշել էինք նաեւ, որ ձայնագրության մեջ լսվում են երաժշտության ձայներ, երբեմն՝ ռաբիս երաժշտության։ Մեր այս հրապարակումը ծանր է տարել «Շիրակ» հյուրանոցի տնօրինությունը, որի ներկայացուցիչները նախ զանգերով, ապա խմբագրություն ուղարկված ուլտիմատում-նամակի տեսքով փորձում էին հերքել, թե այդ հանդիպումը տեղի է ունեցել իրենց ռեստորանում՝ նշելով, թե մենք այս հրապարակմամբ արատավորել ենք իրենց ռեստորանի գործարար համբավը։

Մենք փորձեցինք բացատրել, որ ռեստորանը վարկաբեկելու բառ անգամ չկա հրապարակման մեջ, եւ նման միտում չենք ունեցել։ Իսկ այն, որ գաղտնի ձայնագրությունը տեղի է ունեցել իրենց ռեստորանում, դա չի նշանակում, որ ռեստորանն է գաղտնալսել, իրենց այցելուներից ցանկացած մեկը կարող է սնվելու ժամանակ գաղտնալսել կամ ձայնագրել իրենց խոսակցությունը, դրան ռեստորանի տնօրինությունը չի կարող միջամտել եւ չի կարող կանխել։

Այնպես, ինչպես ռեստորան այցելող մարդիկ լուսանկարվում են, իրենց լուսանկարները տարածում։ Բայց «Շիրակ» ռեստորանի տնօրինությունում այս պարզ իրողությունը չգիտակցեցին եւ «Շիրակ» հյուրանոցն աշխատեցնող «Սոզվեզդիե» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Թովմասի Նավոյանի անունից մեզ մի նամակ ուղարկեցին․ «Հայտնում եմ, որ նշված հանդիպումը «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում տեղի չի ունեցել ո՛չ 2021 թ․ փետրվարի 20-ին, ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ դրանից հետո։ Բացի այդ, «Սոզվեզդիե» ՍՊԸ-ի կողմից նշված ռեստորանը շահագործելու օրվանից եւ մինչ օրս «ռաբիզ երաժշտությունը» մեր ռեստորանի երգացանկի մեջ երբեւէ չի եղել, իսկ հաճախորդների կողմից բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելը մեր ռեստորանում բացառված երեւույթ է»։

Բացի այդ, առաջարկել են «դատական հնարավոր ընթացակարգերից խուսափելու համար» մինչեւ հուլիսի 4-ը հերքել մեր հրապարակած տեղեկությունն ու ներկայացնել առաջարկ՝ «Սոզվեզդիե» ՍՊԸ-ին պատճառված վնասը փոխհատուցելու չափի մասին։ Ինչպես ասում են՝ թան էլ չէ, փրթած մածուն։ Այսինքն՝ հյուրանոցի տնօրինությունը կարծում է, թե նշված հրապարակումը ՍՊԸ-ի համար առաջացրել է ֆինանսական բացասական հետեւանքներ, որը պետք է փոխհատուցի «Հրապարակը»։

Մենք վստահ էինք մեր հրապարակման ճշմարտացիության մեջ, ուստի, որպեսզի այս հարցը վերջնականապես փակենք եւ «Սոզվեզդիե» ՍՊԸ-ին զրկենք դատարան դիմելու հաճույքից, կապ հաստատեցինք ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։ Հարցրինք՝ որտե՞ղ է տեղի ունեցել այդ չարաբաստիկ հանդիպումը, եւ ինքը կարո՞ղ է պնդել, որ գաղտնի ձայնագրությունը «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում է կատարվել։

Նա հաստատեց մեր տեղեկությունը՝ բառացիորեն նշելով հետեւյալը․ «Ես միանշանակ պնդում եմ, որ նշված հանդիպումը, բանակցությունը տեղի է ունեցել հենց այդ ռեստորանում՝ «Շիրակ» հյուրանոցի առաջին հարկի ռեստորանի առանձնացված սրահներից մեկում։ Երաժշտությունն էլ մենք չենք բերել, ես չեմ էլ նկատել այդ ժամանակ երաժշտությունը, հետո ձայնագրության մեջ եմ նկատել, որ երաժշտություն կա»։

Հետո նորից շեշտեց, որ խոսքը Զաքյան-Խորենացի խաչմերուկում գտնվող «Շիրակ» հյուրանոցի առաջին հարկում գտնվող ռեստորանի մասին է՝ Փաստաբանների պալատի շենքից մի քիչ ներքեւ։ Պարոն Վարդազարյանը նաեւ տեղեկացրեց, որ հայտնի ասուլիսից եւ ձայնագրությունը հրապարակելուց երկու օր անց ինքը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ ձայնագրության վերաբերյալ բացատրություն տալու, եւ բացատրության մեջ էլ է գրել, որ հանդիպումն ու ձայնագրությունը հենց այդ ռեստորանում են տեղի ունեցել։

Մենք հորդորում ենք բոլոր հերքում տարածողներին՝ լրատվամիջոցներին ու լրագրողներին ուղղված հաթաթաներից ու սպառնալիքներից առաջ լավ մտածել։ Հակառակ դեպքում կստացվի, որ ոչ միայն ինքներդ կտիրաժավորեք ձեզ այնքան դուր չեկած տեղեկատվությունը, որովհետեւ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն ճշմարտությունը, եւ կեղծ հերքումները միշտ չէ, որ կծառայեն իրենց նպատակներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ձայնագրություն Ռուբեն Վարդազարյան Գագիկ Ջհանգիրյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին