f

Անկախ

Ուզում ենք հասկանալ, ԵՄ-ին էլ էին «կուտ տալի՞ս», թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր «կուտ տալիս». Վարդևանյան


Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ «Դիմադրության» շարժման գործողություններում որոշակի փոփոխություններ լինելու են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խպաչմերուկում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Բայց նաեւ ասել էինք, որ ակցիաները շարունակական բնույթ են կրելու: Այնպես ստացվեց, որ հուլիսի 5-ի համար արդեն նշանակված է ակցիա: Նաեւ առաջացավ գաղափար նաեւ այսօր եւս իրականացնել: Այդ պահանջարկը ես տեսնում եմ մեր գաղափարակից հայրենակիցների մոտ, որ ակցիաները չպակասեն: Ես այդ տեսակետը կիսում եմ:

Այսօր մենք բավականաչափ կարեւոր գործողություն ենք կատարելու: Անկախ քաղաքական հայացքից այսօրվա մեր ակցիայի վերաբերյալ ՀՀ քաղաքացին առարկություն չի ունենալու»,-ասաց նա:

Վարդեւանյանը տեղեկացրեց, որ այստեղից շարժվելու են ԵՄ գրասենյակ. «Վերջին կարեւոր իրադարձություններից մեկը ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականն էր: Շատ կարեւոր հանգամանք է, որ դատական իշխանությունն այլեւս չունի ջհանգիրյանական ազդեցությունը: Սա կարծես նման լինի դեօկուպցիայի: Բայց Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում նրա թողած ժառանգության վերացում: Մենք երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում էինք եւ մենք ունենք ընկերներ, որոնք դեռ կալանավորված են հենց ջհանգիրյանական արդարադատության  հիման վրա: Եվրոպայի միությունն այստեղ ասելիք չունի՞:ԵՄ-ն խնդիր տեսնո՞ւմ է: Այն, որ իրենք դատական բարեփոխումների համար հսկայական միջոցներ էին տրամադրում, իրենք դա պատկերացնում էին հենց Ջհանգիրյանի երեսո՞վ: Հիմա ուզում ենք հասկանալ, ԵՄ-ին էլ էին «կուտ տալի՞ս», թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա վստահություն հայտնեց, որ եթե չլիներ հանրային ընդվզումԳագիկ Ջհանգիրյանը մինչ օրս շարունակելու էր պաշտոնավարել. «Այսինքն ցանկացած գործողություն իր հետեւանքն ունենում է: ԵՄ-ի մասով ցանկացած խոսք, գործողություն արձանագրվում է ոչ միայն Երեւանում, այլեւ Բրյուսելում»:

Նա անդրադարձավ նաեւ ռազմագերիների հարցին՝ նշելով. «Ես ուզում եմ հասկանալ, դա սանկցիաների առարկա չէ՞, այսինքն Ադրբեջանը, որ իրեն այդպիսի բան է թույլ տալիս, ժողովրդավարակա՞ն է: ԵՄ-ն այդտեղ գործողություն չինի՞ անելու, թեկուզ ձեւական սանկցիա կիրառի»:

Հայաստան Արամ Վարդևանյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին