f

Անկախ

«Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ Արգիշտի Գևորգյանն է


ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը քիչ առաջ հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Պատգամավորը պատճառների մասին չի բարձրաձայնել, սակայն, նշել է, որ դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ։

Արթուր Ղազինյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց։ Խորհրդարանի պաշտոնական էջում դեռ հրապարակված չէ ԱԺ նախագահի հայտարարությունը Ղազինյանի հրաժարականի մասին։

Արթուր Ղազինյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը բարոյական է համարում։

«Ղազինյանը համարել է, որ ինչ–ինչ հարցերում անհամատեղելիություն կա եւ բարոյական քայլ է արել ու մանդատը վայր դրել։ Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ պայքարը շարունակելու է, այսինքն՝ բոլորիս նպատակը մեկն է՝  իշխանությունների հեռացմանը հասնելը։ Այդ ճանապարհին կլինեն մարդիկ, որոնք կհամարեն, որ ճիշտը այս կամ այն մարտավարական ուղին է, ինչը բնական եմ համարում։ Ինձ համար առանցքայինն այն է, որ բոլորիս նպատակը մեկն է։ Արթուր Ղազինյանը իր տեքստում արձանագրել է, որ միակ հարթակը «Դիմադրության» շարժումն է, որն ի զորու է հեռացնել այս իշխանություններին։

Նա նաեւ հայտարարել է, որ որեւէ պարագայում իրեն չի տեսնում Ազգային ժողովում, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ավելի վաղ հայտարարել էինք վարչապետին իմպիչմենտ հայտարարելու գործիքակազմի մասին։ Կարծում եմ, որ ճիշտ չէ բաց թողնել  այդ հնարավորությունը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ագնեսա Խամոյանը։ 

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գեւորգյանն է, որը դեռ որոշում չունի մանդատը վերցնելու մասին։

«Դեռ չեմ մտածել՝ մանդատը կվերցնե՞մ, թե՝ ոչ։ Ես պայքարի մեջ եմ, անկախ նրանից՝ մանդատով եմ, թե առանց դրա։ Այս պահին էլ մասնակցում եմ «Դիմադրություն» շարժման ակցիային»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Գևորգյանը։

Հայաստան Արգիշտի Գևորգյան

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին