ԲԱՐՁՐ ՀԱՍԱԿ, ԲԱՐՁՐ ՃՆՇՈՒՄ
Զույգ սմբակավորների կարգի կաթնասուն ընձուխտը համարվում է ամենաբարձր ցամաքային կենդանին: Արու առանձնյակների բարձրությունը հասնում է 5.5 մետրի, իսկ քաշը 900 կիլոգրամի: Էգերը ավելի փոքր են ու քիչ են կշռում: Ընձուխտի պարանոցը շատ երկար է, չնայած որ կաթնասունների նման նա էլ ունի 7 պարանոցային ողեր: Ընձուխտի բարձր հասակը ճնշում է արյան շրջանառության համակարգը, նրա սիրտը շատ ուժեղ է, այն կշռում է 12 կիլոգրամ, րոպեում մղում է 60 լիտր արյուն և ստեղծում 3 անգամ բարձր ճնշում, քան մարդու մոտ է: Ընձուխտները ունեն լավ տեսողություն, լսողություն, հոտառություն, սովորաբար դանդաղ են տեղաշարժվում, բայց անհրաժեշտության դեպքում կարող են զարգացնել 55 կմ/ժ արագություն: Ընձուխտը ցատկելով կարող է հաղթահարել 1.85 մ բարձրության պատնեշներ: Նրանք կարողանում են քայլել պինդ մակերեսի վրայով, գետերը և ճահիճները նրանց համար հաղթահարելի չեն:
ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ 40 %-Ն ԵՆ
1877թ. հուլիսի 20-ին ֆրանսիացի Էմիլ Ռենոն ստեղծեց և նկարեց առաջին մուլտֆիլմը: 1892թ. նա ցույց տվեց առաջին անիմացիոն մուլտֆիլմը: Այն եղել է նկարի տեսքով: Այժմ մուլտֆիլմերի արտադրությունը կազմում է աշխարհի կինոարտադրության 40%-ը: Իսկ գիտե՞ք, որ մուլտիպլիկացիոն ֆիլմի անվանումը կազմվում է լատիներենից «Բազմապատկում» և «ժապավեն» թարգմանվող բառերից, քանզի այն ստեղծվել է կադրերի հաջորդական մատուցման միջոցով:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ