f

Անկախ

ԲԱՑԵՑԻ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ, ԲԱՅՑ ՓԱԿԵՑԻ ՍԱՏԱՆԱՅԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ


Այս օրերին մեծանուն արվեստաբան Ռուբեն Զարյանի «Մայրամուտից առաջ» իրապատումի եռհատորյակն էի ընթերցում, երբ իմ վաղեմի բարեկամ, բանասիրական գիտությունների թեկնածու, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանն ինձ տրամադրեց հոգևոր թեմայով մի աշխատություն՝ Զարեհ Արքեպիսկոպոս Ազնավորյանի «Սերտուղություն հայտնության գրքի» /Երևան, «Հայստան Հրատ, 2022թ․, արևելահայերեն 2-րդ հրատարակություն գիրքը/։

Նշանավոր մտավորական՝ Ռուբեն Զարյանի կյանքի շատ մանրամասներ օրերով պտտվում էին ուղեղումս ու որոշեցի փոխել թեման և կարդալ հոգևորին վերաբերող այս աշխատույունը։ Մի տեսակ դժվարությամբ բացեցի Զարեհ Արքեպիսկոպոս Ազնավորյանի /1947-2004թթ./ աշխատությունը, մի քանի էջ կարդացի ու մեծացավ հետաքրքրությունս, սկսեցի շարունակել կարդալ։ Կարդում էի դանդաղ որոշ տեղեր կրկին ընթերցում, բայց երբ ավարտեցի ընթերցումը, զգացի, որ հիմա էլ փակելն է դժվար։

-Մի հետաքրքիր բան գտա։ Նորագույն մեկնիչներից մեկը մեզ ասում է, թե հին կտակարանում Մաղաքիայի մարգարեության գիրքն ավարտվում է անեծքի սպառնալիքով, իսկ այս գիրքը ավատավում է շնոհի խոսքով։ Այս կերպ Աստված կամեցել է մեզ վերադարձրած տեսնել դեպի շնորհը, որով մեզ արարեց,- գրում է հեղինակը գրքի ամենավերջում, կարծես կոմղնորոշելով մեզ դեպի նպատակադրում ու աստվածաշնորհ ուժ տալիս՝ դիմանալու սատանայի արձություններին, որոնք գնալով շատանում են մեր առօրյայում: Իսկ գաղտնիքները, որ բացում են եկեղեցիներին հասցեագրված նամակները, Աստծո բարկության 7 անոթները, գազանները, պատուհանները, կինը, վիշապը, ... օգնում են ըմբռնել հոգևոր աշխարհի հարցադրումները։ Բաբելոնի կործանումը կա այս գրքում, սատանայի պարտությունը․․․

Երկինք ու երկիր նորանում են, բարին հաղթում է, վերջին դատաստան է լինում։

Հարգելի ընթերցոեղ բարեկամ, հոգևորը գուցե այլ կերպ է ընկալվում ինձ մոտ, ավելին չեմ ուզում ասել, պարզապես գտնում եմ, որ ուշադրության արժանի է այս գիրքը, որը ես փակում եմ փորձություններին դիմակայելու հուսադրող պատրաստակամությամբ։

ՀԳ․  Մշտապես հիշելով, որ պատերազմական թեմաներով գործեր ունեցող բազմաթիվ գրողներից ինձ համար անփոախարինելի է Մկրտիչ Սարգսյանը, ուզում եմ բարձրաձայնել, որ վերջերս, երբ ընթերցեցի ժամանակին ինձ համար աննկատ մնացած վերջինիս «Գրիգոր Նարեկացի» /Երևան, «Արևիկ», 1989թ․/ վեպը այն իր հերոս-ականատեսներով, հերոս-ժամանակակիցներով և գրողի երևակայությամբ հարստացված նկարագրություններով ինձ միանգամից տարավ ու պահեց հոգևորի աշխարհում։

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Հայաստան Զարեհ Արքեպիսկոպոս Ազնավորյան Վաղարշակ Ղորխմազյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին