Fox հեռուստաալիքի հեռուստադիտողները չեն գնահատել ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի ծիծաղը երկրում բենզինի գների հետ կապված խնդրի քննարկման ժամանակ։ Գրում է Gazeta.ru-ն»։
Նոր Օռլեանում Հարիսի ելույթի ժամանակ ներկաներից մեկը կատակել է, որ վերջերս տեսել է մի մեմ, թե ինչպես կարելի է տանը բենզին պատրաստել:
Փոխնախագահն ի պատասխան ասել է, որ պետք չէ նման բան անել, և ծիծաղել։
Fox YouTube ալիքի մեկնաբանություններում օգտատերերը վրդովվել են Հարրիսի արձագանքից՝ նշելով, որ բենզինի ռեկորդային գների հետ կապված իրավիճակը չպետք է ծիծաղ առաջացնի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր, որ ամերիկացիները ստիպված կլինեն բարձր գներով բենզին գնել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և ստեղծված իրավիճակում մեղադրել էր Ռուսաստանին։ Բայդենը նաև խոստովանել է, որ վառելիքի հարկի վերացումը վառելիքի գների բավարար նվազեցում չի տա։