f

Անկախ

Նույն ընկերության աշխատողներից երեքը ստանում են, երկուսին ծրագիրը մերժում է, ինչո՞վ է դա պայմանավորված. Սամսոնյան


Տնտեսական հետեւանքները վերացնող 8-րդ ծրագրի շահառուներն իրենց չեն գտնում այդ համակարգում: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա տեղեկացրեց, որ 8-րդ ծրագրից օգտվողներին բանկից զանգում, կանչում են, որ ստանան իրենց 68 հազար դրամը, բայց ստանում են ավելի քիչ: «Ինչո՞վ է դա պայմանավորված: Օրինակ՝ նույն ընկերության աշխատողներից երեքը ստանում են, երկուսին ծրագիրը մերժում է, ինչո՞վ է դա պայմանավորված, տվյալների ճշգրտման կարիք կա՞ այստեղ»,-ասաց Անի Սամսոնյանը՝ իր խոսքն ուղղելով Պետական եկամուտների նախարար Դավիթ Անանյանին:

«Կազմակերպություններ կան, որոնք ունեն գրանցված աշխատողներ, այդ մարդիկ պատահաբար որոշել են, որ պետք է օգտվեն 8-րդ միջոցառումից, լրացրել են իրենց տվյալները, եւ համակարգը հաստատել է, այնինչ այդ կազմակերպությունը չի ներառվում ութերորդ միջոցառման շահառուների խմբում, օրինակ՝ կարի արտադրամաս, մթերային խանութ»,-ասաց նա:

Ի պատասխան ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ հնարավոր է՝ գործունեության տեսակների դասակարգիչը սխալ լրացնելու պարագայում գործատուն հայտնվի տուժող գործատուների ցանկում, կամ պետք է լիներ տուժողների ցանկում, կամ հայտնված չէ: 

«Իսկ երբ աշխատողներից երեքը հայտնվել են, երկուսը՝ չէ, դա նշանակում է, որ գործատուն ունի չգրանցված աշխատող»:

Անի Սամսոնյան Լուսավոր Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին