f

Անկախ

Ես համոզված եմ, որ հենց Սեդա Սաֆարյանը դառնա ՍԴ դատավոր, այդ ժամանակ ներդրողները կգան. Վարդևանյան


Իշխանությունների համար ամենակարեւոր խնդիրներից մեկն այն էր, որ քանի որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է, փոխնախագահը՝ Ալվինա Գյուլումյանը, ՍԴ դատավորներ են Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, Հայաստանում ներդրումներ չեն գալիս: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրը, «Դիմադրության շարժման» ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Նա հեգնանքով շարունակեց. «Այսինքն բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ մուտք էին գործում ՍԴ կայք, տեսնում էին ՍԴ կազմը, կառուցվածքը եւ հասկանում էին, որ ներդրումներ չեն ուզում անել: Դրանից հետո, երբ Հրայր Թովմասյանը տեւական ժամանակ արդեն ՍԴ նախագահ չէ, մենք այդ ներդրումները չտեսանք: Բայց ես համոզված եմ, որ հենց Սեդա Սաֆարյանը դառնա ՍԴ դատավոր, այդ ժամանակ ներդրողները կգան: Այդ հայտարարությունից հետո չեք նկատե՞լ, որ բանկային հմակարգում ինչ աշխուժություն կա, բոլորն իրար հերթ չտալով ուզում են գան, Հայաստանում ներդրումներ անեն:

Իսկ եթե լուրջ, ապա մենք ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ. 2020-ի նոյեմբերի 9-ից այլեւս մի անհաղթահարելի իրավիճակում ենք: Դա այն օրն էր, երբ իշխանություն, հասարակություն, Սահմանադրություն ջրբաժան գծվեց:

Մենք ինչպե՞ս միմյանց շնորհավորենք Սահմանադրության օրվա առթիվ, երբ նոյեմբերի 9-ի գիշերը թիվ մեկ պաշտոնյան խոստովանում է, որ աղետալի փաստաթուղթ է ստորագրել եւ դրանից րոպեներ անցա ասում է՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Դրանից օրեր հետո նա ասում է՝ ես նայում եմ, տեսանյութեր կան մեր զինծառայողների սահմաններից, սպասում եմ իրենց Երեւանում, որ վնգստացողների հարցերը վերջնական լուծենք: Ու այդ պայմաններում մենք խոսել Սահմանադրության մասի՞ն:

Իսկ այն, թե ինչ վիճակում է ՍԴ-ն եւ ինչպիսին է լինելու, եւ առհասարակ Սահմանադրությունը… ես ուզում եմ հիշենք, թե  1995-ին ովքեր են մշակել Սահմանադրությունը՝ Վլադիմիր Նազարյան, Գագիկ Հարությունյան, սահմանադրության իրավունքում անհերքելի հեղինակություն ունեցող մարդիկ: Իսկ հիմա ովքե՞ր են գրում Սահմանադրությունը: Այսօր մենք շատ հեռու ենք գնում Սահմանադրությունից»,- հայտարարեց Վարդևանյանը:

Հայաստան Արամ Վարդևանյան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին