f

Անկախ

Նիկոլի ապրիլմեկյան ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվան


Այսօր Սահմանադրության օրն է եւ Նիկոլ Փաշինյանը ապրիլմեկյան իր լավագույն հումորն է արել, ասելով՝ «Ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ճանաչված է որպես ժողովրդվարական պետություն։ Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է»։

Իհարկե, Հայաստանը հերձողների եւ թաղողների արեւմտյան միացյալ կալոդը իրենց աշխահրաքաղաքական կտերը ցանելու համար ժողովրդավարության բաստիոնի ճարտարապետ Նիկոլին կարող են անգամ Նոբելյան մրցանակ տալ, ինչպես Քենիայում տվեցին ոմն մի տիկնոջ՝ Վաանգարի Մատաին, ով այդ մրցանակը ստացավ քենիացի կանանց իրավունքների պաշտպանության համար, հետո պարզվեց, որ սույն տիկինը շարքային ժուլիկ էր։ Բայց, նման նախադեպից ՀՀ Սահմանադրության ապրիլմեկյան էպատաժը բնավ չի նսեմանում։

Եւ այսպես՝ ՀՀ Սահմանադրությունը, որը բռնաբարվել է բազմցիս, Նիկոլի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո գրեթե ամեն օր ենթարկվում է բռնաբարության՝ ընդ որում՝ խմբակային։

Այն բռնաբարվեց, երբ Նիկոլը հայտարարեց՝ «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»։

Այն բռնաբարվեց, երբ նիկոլը «ֆաս» հրաման տվեց հարձակվել Սահմանադրական դատարանի վրա ու արգելել ՍԴ դարավորների մուտքն իրենց աշխատասենյակ։

Այն բռնաբարվեց, երբ Նիկոլը հայտարարեց՝ «կա՞ մի դատավոր, որ ես ասեմ ու իմ ասածը չանի»։ Ու պարզվեց՝ գրեթե չկա նման դատավոր։

Այն բռնաբարվեց, երբ Նիկոլի օգնական դատախազ-աղջիկը քիթը խոթում էր քաղաքական ընդդիմախոսների քրեական գործերի մեջ ու դրանք խմբագրում։

Այն բռնաբարվեց, երբ ուսապարկերի խորհրդարանը, Վահագն Քերթողի (նույն ինքը՝ Հովակիմյան) մեկնությամբ ՀՀ Սահմանադրությունը բազմակի անգամ սարքեցին պոլի շոր։

Այն բռնաբարվեց, երբ Նիկոլը դրեց Ջհանգիրյանի վզին, վերջինս էր իր հերթին սկսեց դնել այլոց վզերին։

Ու ՀՀ Սահմանադրության ֆուլ բռնաբարությունների էպիզոդները դեռ երկար կարելի է թվարկել։

Եթե միջազգային մի ատյան լիներ, ապա ՀՀ Սահմանադրությունը, հատկապես թավշյա ու ոչ բռնի կատաստրոֆայից հետո, պիտի դիմեր Սահմանադրությունների բռնաբարման եւ թրաֆիքինգի կենտրոն՝ ակնկալելով միջազգային պաշտպանություն։

Հա, ու ամենազվարճալին Նիկոլի այսօրվա ապրիլմեկյան ուղերձում՝ «Պիտի ցավով արձանագրեմ, որ ժողովրդավարությունը, խոսքի, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության»։

Այն, որ դագաղներով, սեւ լենտերով ու անեծքներով իշխանության եկածը խոսում է ատելության խոսքից, իհարկե, կոմիքս է։

Բայց Նիկոլը ոչ մի պատահական բառ չի ասում, եթե անգամ շատերին թվում է, թե հերթական բլթոցն էր։

ՀՀ Սահմանադրությունը վերջնական «ժողովրավար» տեսքի բերելու համար մնում է նրա առաջին հոդվածում ավելացնել՝ «Կա՛մ Նիկոլը կմնա Հայաստանի ցմահ ղեկավար, կա՛մ Հայաստան չի լինի»։

Իսկ մեկ այլ հոդվածով սահմանել՝ «Նիկոլին քննադատող եւ հայհոյող ցանկացած սուբյեկտ ենթակա է մահապատժի, բայց հումանիզմից ելնելով՝ մահապատժի ընտրության ձեւը թողնվում է զոհին»։

Էնպես որ, Պապուա Գվինեայի Ուլավուն հրաբուխը թեթեւ «զաժիգալկա» է ՀՀ Սահմանադրության պերմանենտ բռնաբարությունների սալյուտների ֆոնին։

Նաիրա Զոհրաբյանի ՖԲ գրառումը

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում Սահմանադրություն Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին