f

Անկախ

«Հրապարակ».Գագիկ Ջհանգիրյանն իր առջև դրված խնդիրը լուծեց, համենայնդեպս մինչև իր հրաժարականը․փաստաբան


Մայիսի 14-ին կալանավորված քաղաքական-գործիչ Ավետիք Չալաբյանը շուտով կարող էր ազատ արձակվել՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով։ Սակայն իրավապահները այս ընթացքում փոխել են նրան մեղսագրվող մեղադրանքի հոդվածը։ Այս թեմայի շուրջ "Հրապարակը՛՛զրուցել  է Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ։


- Այո, հատուկ իր համար քրեական գործով հոդվածի փոփոխություն արեցին։ Որևէ այլ  աղմկահարույց այդպիսի քրեական գործ գիտե՞ք այդ հոդվածով։ Արդյունքում՝ մասնակի ապաքրեականացվեց արարքը, նախկին քր․ օրենսգրքով կար նաև որակյալ մաս, ինչը, որ մեղսագրվել է Չալաբյանին։ Նոր հոդվածով այդպիսի բան չկա․․․Արդյունքում իր արարքը պետք է վերաորակվի, մասնակի ապաքրեականացման մասով պետք է նոր օրենսգրքի կարգավորումը կիրառվի, որն իր հերթին համապատասխանում է հին օրենսգրքի 163-հոդվածի 2-րդ մասին։ Բայց քանի որ քրեական օրենքը մեզ ստիպում է վատթարացնող օրենքը չկիրառել, այսինքն՝ մինչև 3 տարի է նախատեսում ազատազրկում, իսկ հնիպատժաչափը՝ 1 տարի էր, ուստի կիրառելի պետք է լինի հնի կարգավորումը՝ պատժատեսակի չափով։ Այսինքն, նոր օրենսգրքից վերցնում ենք  մասնակի ապաքրեականացման կտորը, հնից՝ պատժաչափը։ Ստացվում է, որ Չալաբյանին, ում  մեղսագրել էին երկու և ավելի անձանց նկատմամբ նյութապես շահագրգռելը, արել էին ֆորմալ ձևով, որպեսզի կարողանային կալանքի տանեին, որովհետև հին քրեական դատավարության օրենսգիրքը թույլ չէր տալիս մինչև 1 տարի ազատազարկում նախատեսող արարքի համար խափանման միջոց  կալանքը ընտրել։ Դրա համար ձևական դրել էին 163-րդ հոդվածի 3-րդ կետի  2-րդ մասը, որ կարանային կալանք տային։


Ու արդյունքում արարքը դարձել էր միջին ծանրության հանցագործություն։ Հիմա, քանի որ պատժաչափը պետք է համապատասխանեցնեն, տեղի է ունենում արարքի հանրային վտանգավորության նվազում։ Արարքը միջինից դառնում է ոչ մեծ։ Ու այդ պայմաններում՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը անիմաստ, անմիտ բան  է ստացվում։ Օրենսգիրքը,  ի տարբերություն նախկինի, թույլ է տալիս, որ մեծի համար կալանքը որպես խափանման միջոց կիրառեն, բայց, այնուամենայնիվ, այն ոչ մեծ ծանրության արարքի համար շատ խիստ ու անհամաչափ խափանման միջոց է։ Ու այս ամեն ինչը այն համատեքստում է, որ Չալաբյանին մեղսագրվող արարքը ընդհանրապես հիմնավորված չի։ Նախ ինքը չի արել այդ արարքը, որը նրան մեղսագրում են, երկրորդը՝  նախաքննության ավարտ է հայտարարվել և գործի նյութերին ծանոթացել ենք՝  բացարձակ ապացույց չկա։

- Ինչու այդպես արվեց։ Ձեր գնահատականը նախաքննական մարմնին, դատախազությանը, մինչ դատական, դատական հսկողությունը իրականացնող դատարանի դատավորներին։


- Գագիկ Ջհանգիրյանը Պետրոսի հաղորդման ժամանակ մի շատ հետաքրքիր ու կարևոր միտք ասաց․ «Հիշում եք, ես երբ եկա ԲԴԽ, կալանքներ չէին տալիս և իմ առջև դրվեց խնդիր, որ բարեփոխումներ իրականացնեմ»։ Իր գալուց հետո, այո, ստեղծվեցին մինչդատական, դատական հսկողության դատարանները։ Դատարան բերեցին քննչականից, դատախազությունից, ուղնուծուծով մեղադրանքի կողմ ներկայացած համեմատաբար երիտասարդ մասնագետների, որոնց դարձրեցին դատավորներ ու ստեղծվեց մի հետաքրքիր շղթա, որտեղ բոլոր քաղաքական գործերը, կալանքների միջնորդությունները համատարած բավարարվում են, նաև երկարաձգումներն են բավարարվում։ Ողբերգական իրավիճակում ենք, և կարող ենք արձանագրել մի փաստ, որ Գագիկ Ջհանգիրյանն իր առջև դրված խնդիրը լուծեց, համենայնդեպս մինչև իր հրաժարականը։    ՝    ՝

- Կարող ենք արձանագրել, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

-Այո, սա հստակ քաղաքական հետապնդում է, որովհետև գործի սկզբից մինչև այս պահը բազմաթիվ դրվագներով հիմնավորվել է։ Շատ բաներ ենք բացահայտել հանրության համար, ինչը նախաքննական գաղտնիքի շրջանակներում  հնարավոր է եղել բացահայտել, մնացածն էլ բացահայտելու ենք այն ժամանակ, երբ որ  կաշկանդված չենք լինի նախաքննական գաղտնիքով։ Գործի սկզբից մինչև հիմա, բացի Թոռնիկ Ալիյանից  չկա մի երկրորդ անուն, ազգանուն, որը հնարավոր է ինչ-որ կերպ եղել է նյութական շահագրգռության հասցեատեր։ Կալանքի միջնորդությունը բավարարող դատավոր Արուսյակ Ալեքսանյանը այդ կարևոր հանգամանքը անտեսեց։ Անտեսվեց նաև այն հանգամանքը, որ Մեդիանյուզում ձայնագրությունը հրապարակվելուց հետո եղել էր նաև հանրայինում մեծ ռեպորտաժ, այդ ամեն ինչից օրեր էին անցել, բայց Ավետիք Չալաբյանը ոչ փախուստի էր դիմել, ոչ գնացել էր Թոռնիկ Ալիյանին ստիպել էր, որ ցուցմունք չտա, որևէ նման գործողություն չէր արել։ Հակառակը, Ավետիք Չալաբյանը իր հաշվառված   հասցեում տանը քնած էր եղել, երբ որ ոստիկանները եկել էին խուզարկության։

Ոչ միայն չկար փաստական տվյալ, որ Չալաբյանը կարող է փախուստի դիմել, կար հակառակը պնդող  փաստական տվյալ, որ այդ ձայնագրությունը հրապարակվելուց հետո Չալաբյանին ոչ թե անտառներից են գտել, այլ իր հաշվառման հասցեից։ Մեդիանյուզ կայքում, որտեղ հրապարակվել էր ձայնագրությունը չունի գրանցման համար, չկան կայքի պատկանելության վերաբերյալ տվյալներ։ Մամուլում արդեն շրջանառվում է, որ կայքը պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Ընդ որում այդ պնդումը հիմնավորող հետաքրքիր վերլուծական հոդված ունի Ինֆոկոմ լրատվական կայքը, որտեղ մանրամասն ներկայացնում է, թե ինչպես է հիմնավորվում, որ կայքը պատկանում է Տարոն Չախոյանին։ Հենց այստեղից էլ սկսած կարելի է հասկանալ, որ սա քաղաքական ենթատեքստ է ունեցել։ Ձայնագրողը բնականաբար ձայնագրել է ամբողջ խոսակցությունը։ Բայց մինչև  այս պահը ամբողջ ձայնագրությունը ոչ հրապարակվել է, ոչ էլ նախաքննություն իրականացնող մարմինը գտել է այդ ձայնագրությունը։

Ակնհայտ է, որ եթե ձայնագրությունը ենթատեքստային առումով ձեռք տար ձայնագրողներին, ապա ամբողջականը կհրապարակեին, ոչ թե ինչ- որ պատառիկ։ Դա էլ բացատրվում է նրանով, որ Չալաբյանն ասում և պնդում է, որ եթե հանկարծ գտնենք ամբողջական ձայնագրությունը, ապա բոլոր կասկածները կվերանան, որովհետև այդ խոսակցության ընթացքում արտահայտել է այնպիսի մտքեր, որոնք ուղիղ հակադրվում են իրեն մեղսագրված արարքի բովանդակությանը։ Նախաքննության մարմինը մատը մատին չի տվել այդ ձայնագրությունը հայտնաբերելու ուղղությամբ։ Ժամանակը կգա մանրամասն կասենք ու բոլորի համար պարզ կդառնա, որ Քննչական Կոմիտեն իրականացնում է օրվա իշխանությունների քաղաքական պատվերները և վերջ։ Հակառակ ընկալում գոյություն չունի։

- Երբ կկայանա Ավետիք Չալաբյանի դատը։

- Դատ չկա որպես այդպիսին։ Դա էլ մյուս տարօրինակությունն է։ Մենք միջնորդություն էինք ներկայացրել խափանման միջոցը փոխելու թույլտվության վերաբերյալ։ Մերժվել էր դատավոր Արմեն Պողոսյանի կողմից, այնուհետև բողոքարկել էինք վերաքննիչ քրեական դատարան։ Էլեկտրոնային մակագրման համակարգով մակագրվել էր դատավոր Արշակ Վարդանյանին, բայց հետո դատարանի նախագահը վերցրել ձեռքով փոխել էր և մակագրել Տիգրան Սիմոնյանին։ Նորմալ բացատրությունն այն է, որ Արշակ Վարդանյանը մինչդատական բողոքների գործերը չի լսում, բայց այստեղ հարցի երկրորդ կողմը կա՝ համակարգը իրեն է մակագրել, ինչո՞ւ է ձեռքով փոխել ամենացածր վարկանիշ ունեցող դատավորին ՝ Տիգրան Սիմոնյանին։ Մի շաբաթ է, ինչ մակագրվել է նրան, բայց մինչև հիմա նիստ չի նշանակել։ Ընդ որում խափանման միջոցի հարցերով բողոքների քննությունները ենթակա են անհապաղ քննության։ Սա էլ հաջորդ ապօրինությունն ու տարօրինակությունը։ Այս գործում բազմաթիվ են տարօրինակություններն ու ապօրինությունները։ Վերջում մենք դրանք բոլորը կխմբավորենք և ավելի ամփոփ կներկայացնենք, որպեսզի հանրությանը պարզ դառնա, թե դատաիրավական համակարգն ինչպես է աշխատում, ում հրահանգով է աշխատում։

Վարազդատ Հարությունյան Ավետիք Չալաբյան քրեական գործ Հայաստան հարցազրույց

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին