f

Անկախ

Այն, ինչ գրված չէ որևէ Սահմանադրության մեջ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»


Ոչ մի սահմանադրություն չէր կարող հաշվի առնել այսօրվա Հայաստանի վիճակը, որպեսզի լուծումներ և ելքեր տար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սահմանադրությունը տալիս է տեխնիկական ուղիներ, բայց չկա որևէ սահմանադրություն, որը կսահմաներ, թե ինչ է պետք անել, երբ պետությունը մատնվում է ինքնահոսի, թե ինչ է լինում այն դեպքերում, երբ.

Ժողովուրդը հայտնվում է խոր բարոյալքման մեջ

Իշխանությունը կազմված է մեկ մարդուց, որը յուրացնում է բոլոր հավասարակշռող ինստիտուտները՝ վերածելով դրանք սեփական թիկնազորի, այդ թվում՝ նախագահի ինստիտուտը և սահմանադրական կարգի պաշտպան Սահմնադրական դատարանը,

Պետության սահմանները, անվտանգության հարցերը լուծվում են երրորդ պետությունների հարաբերություններում՝ քո հաշվին։

Պետության փլուզման ֆոնին, թարմ 5 հազար զոհերի ֆոնին ռեստորանները լեփ լեցուն են, քեֆ-ուրախությամբ նշում ենք պետության վախճանը։

Ի՞նչ անել, երբ սփյուռքը Հայաստանին վերաբերվում է որպես ռեստորանային մեծ հրապարակ և որպես ընդհանուր պետություն այստեղ հեռանկար չի տեսնում։

Հայաստանը աշխարհի համար փոքրացել է մինչև երկրի ղեկավարի հեռախոս։ Ի պաշտոնե այդ հեռախոսին զանգում են մեր մասին հարցեր որոշողները, այդ պաշտոնի հետ հանդիպում են, ներկայացնում արդեն որոշված լուծումները, ստորագրվելիք փաստաթղթերը, հանձնվող տարածքների ցանկը և այլն։

Պետության անկումը տեղի է ունենում համաժողովրդական անտարբերության ֆոնին, բոլոր վերնախավերի բացառիկ անլրջության պայմաններում։

Չի կարող լինել որևէ սահմանադրություն և որևէ սահմանադրական նորմ, որը կսահմաներ, թե ինչ է պետք անել, երբ ժողովուրդը հայտնվում է համատարած անհուսության մեջ և պարզում է մեծ սպիտակ դրոշ՝ ի տես ողջ աշխարհի։

Ի՞նչ անել, երբ չի ծնվում ընդգծված լիդեր, որ կդառնար Շառլ դե Գոլ, Արամ Մանուկյան, թեկուզ՝ Աթաթուրք, որ իր կամքով ու առաքելությամբ պատմության նոր էջ կբացեր իր ժողովրդի ու պետության համար։

Եթե մենք սպասում ենք, որ լուսնից կիջնեն ինչ-որ նոր հայեր, ովքեր ուշքի կբերեն մեր պետությունը, չարաչար սխալվում ենք. չեն գալու, չեն փրկելու։

Փոխարենը մենք ունենք մարդկային լուրջ ռեսուրս՝ առաջ գնալու, անցյալը վերաիմաստավորելու, անցյալի սխալներն առանց բարդույթների հասկանալու, այս մղձավանջից դուրս գալու ու հետպատերազմյան վերելք ունենալու համար։ Սահմանադրության մեջ գրված չէ, որ այդ մարդիկ, մի պահից սկսած, պետք է մի կողմ դնեն բոլոր ամբիցիաները և ուժ գտնեն հակադրվելու սխալ որոշումներին և սխալ զարգացումներին։

Սահմադրությունը նման բան չի ասում, բայց մենք շատ լավ դա հասկանում ենք։

Հայաստան Սահմանադրություն Այլընտրանքային նախագծեր խումբ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին