Երաժիշտ Կառլոս Սանտանան՝ Santana խմբի ղեկավարը, կորցրել է գիտակցությունը Դետրոյթի (ԱՄՆ, Միչիգան նահանգ) մերձակայքում տեղի ունեցած համերգի ժամանակ։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։ Գրում է Gazeta.ru-ն։
75-ամյա երաժիշտը մի քանի երգ երգելուց հետո ուշագնաց է եղել՝ նա նախ նստել է բեմի վրա թմբուկի մոտ, իսկ հետո ընկել մեջքի վրա։ Հարթակում աշխատող բժիշկները օգնել են նրան և իջեցրել բեմից։
Santana-ի ներկայացուցիչը ուշագնացությունը վերագրել է շոգին և ջրազրկմանը: Գրեմմիի բազմակի մրցանակակիրը ընդունվել է տեղական կլինիկա՝ հետագա բուժզննման համար, սակայն իրեն լավ է զգում, ըստ խոսնակի: