f

Անկախ

Ներքին Խնձորեսկի բոլոր տղամարդիկ դատվում են


Քիչ անց Գորիսի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի մեր ժամանակների ամենաաբսուրդային դատական գործերից մեկը։

Սյունիքի Ներքին Խնձորեսկ գյուղում, որտեղից թուրքն ընդամենը 500 մետրի վրա է, ապրում է 36 ընտանիք ու այդ 36-ից 34 ընտանիքի տղամարդիկ այսօր ամբաստանյալի կարգավիճակ ունեն եւ նրանց սպառնում է 2-7 տարի ազատազրկում։

Սեփական համագյուղացիներին դատի է տվել Ներքին Խնձորեսկի նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանը։ Արզանյանը 2005 թվականից Ներքին Խնձորեսկի գյուղապետն էր, ով, ասում են, սկզբում Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի նկարը ծոցագրպանում էր ման գալիս, բայց 2018-ին լույսի արագությամբ դառնում է գյուղի առաջին «Սերժ մերժողն» ու միակ ՔՊ-ականը։

Ու սույն շուստրի՝ այլեւս նախկին գյուղապետը, տարիների ընթացքում հասցնում է կեղծ, ապօրինի աճուրդներով, որոնցից գյուղացիները տեղյակ չեն եղել, իր մերձավորների անուններով սեփականաշնորհել գյուղի ամբողջ 474 հեկտար վարելահողը։ Համառ պայքարից հետո գյուղացիներին հաջողվում է 200 հեկտարը պոկել Մարտուն Արզանյանի ձեռքից, իսկ կեղծ աճուրդներով յուրացված 274 հեկտարը, ըստ գյուղացիների, շարունակում է մնալ Մարտունի կլանի տիրապետության տակ։

Փաստորեն, գյուղի Մարկիզ Կարաբասը գյուղի բոլոր տղամարդկանց դատի է տվել, որովհետեւ գյուղացիները, ովքեր սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունից հետո դավթարներով դիմումներ են ուղղել թավշյա իշխանություններին եւ իրենց ասել են՝ «հեսա Պապիկյանը կգա ու հարցը կկարգավորի» ու Պապիկյանն այդպես էլ ի եկել, դե, գյուղացիներն էլ որոշել են արդարության սկզբունքով թույլ չտալ Մարտունի կլանին շահագործել ապօրինաբար զավթված հողերը. իրենք մշակել են, իրենք հավաքել ու պահեստավորել են բերքը՝ ցորեն, գարի, խոտ՝ մինչեւ դատարանը կորոշի ապօրինի աճուրդների հարցը։

Բայց այսօր, ժամը 12-ին, Գորիսի դատարանում քննվելու է ոչ թե Մարտուն Արզանյանի կողմից տարիներ շարունակ կեղծ աճուրդներով գյուղի ողջ վարելահողերի սեփականաշնորհման, այլ համագյուղացիների հետ այդ հողերից ստացված բերքը չկիսելու հարցը։

Գյուղացիները մեղադրվում են ինքնիրավչության եւ բռնություն գործադրելու մեջ։

Հենց նոր խոսեցի Ներքին-խնձորեսկցիների հետ՝ մի բաժակ սուրճ էին խմում, որ գնան Գորիս՝ դատվելու։

Իսկ թուրքը գյուղից 500 մետր այն կողմ է, եւ մի քանի անգամ գյուղամիջում թուրք են տեսել։

Թե ինչքա՞ն կտեւի դատական այս աբսուրդը, պարզ չի, բայց մինչ պարզվի Մարկիզ-Կարաբաս-Մարտուն Արզանյանի՝ ապօրինի զավթված վարելահողերի գարու ու ցորենի ճակատագիրը, գյուղի ինքնապաշտպանությունը մնալու է կանանց եւ երեխաների վրա, ովքեր վերջերս գյուղում 600 ծառ էին տնկել՝ որպես ինքնապաշտպանական պատնեշ, որպեսզի թուրքն իրենց տների անցուդարձին չկարողանա հետեւել։

Նաիրա Զոհրաբյանի ՖԲ գրառումը

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում Ներքին Խնձորեսկ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին