f

Անկախ

Հերթական մեկ անձից գնումը. Այս անգամ Տաթև-Աղվանի ճանապարահատվածի կառուցման համար


Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում որոշեց Մ-2, (Սյունիք) - Աղվանի – Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման կարիքը համարել անհետաձգելի և թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝  ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները իրականացնել 2 փուլով, 1-ին փուլի համար մեկ անձից գնաման եղանակով շինարարական աշխատանքները ձեռք բերել «ՎՄՎ Քամփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Վերոհիշյալ շինարարական աշխատանքների իրականացման և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման նպատակով համաձայնություն և գնաառաջարկ ստանալու համար հարցում է կատարվել «Արցախճան» ինստիտուտ ՓԲԸ-ին, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ին և «ՀԱԼԴԻ Քոնսալթ», «Քարավան», «Շինպլյուս», «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ», «Ոսմար» ՍՊ ընկերություններին։

Նշված կազմակերպություններին հարցումը կատարվել է հաշվի առնելով ճանապարհաշինական ոլորտում տվյալ կազմակերպությունների նախկինում ունեցած նմանատիպ աշխատանքների փորձը, վերջիններիս կողմից նախկինում կատարված աշխատանքների արդյունավետությունը, տեխնիկական հագեցվածությունը, անձնակազմի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև այլ ծրագրերով խիստ ծանրաբեռնված չլինելու հանգամանքը։ Հարկ է նշել, որ բացի վերը նշված կազմակերպություններից ոլորտում գործում են նաև այլ կազմակերպություններ, որոնք համապատասխանում են վերոհիշյալ չափանիշներին, սակայն վերջիններս արդեն իսկ ծանրաբեռնված են պետության կողմից ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով։

Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերը նշված ճանապարհների կառուցման համար հատկացնել 2,431,096,087 ՀՀ դրամ, որից՝ 2,392,148,431 ՀՀ դրամը շինարարության իրականացման համար, 23,000,000 ՀՀ դրամը տեխնիկական հսկողության ծառայության իրականացման համար և 15,947,656 ՀՀ դրամը՝ հեղինակային հսկողության իրականացման համար։

Նախագծով նախատեսվում է նաև շինարարական աշխատանքների իրականացման համար տրամադրել կանխավճար 717,644,000 ՀՀ դրամի չափով։ Միաժամանակ նախագծով առաջարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից ազատ միջոցներից ընդհանուր գումարով 1.95 մլրդ դրամը երրորդ եռամսյակում ուղղել«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառմանը՝ չորրորդ եռամսյակում հետ վերականգնելու պայմանով»:

Հայաստան ՀՀ Կառավարություն

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին