f

Անկախ

Մոտակա մեկ ամսում Լարսի հերթերն ամբողջությամբ կվերանան. Վահան Քերոբյան


Էկոնոմիկայի նախարարությունը, որպես Լարսի անցակետին այլընտրանք, դիտարկում է երկու տարբերակ՝ լաստանավի ստեղծում Փոթիում կամ Բաթումում: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Վահան Քերոբյանը:

«Լաստանավի վերջնական թույլտվությունը դեռ չենք ստացել: Հոլանդական ընկերությունը, որը պետք է տա թույլտվությունը, միացել է Ռուսաստանի դեմ սանկցիաներին, ինչի պատճառով թույլտվությունը ձգձգվում է: Հույս ունենք, որ լուծում կստանանք: Սրա այլընտրանքը Բաթումի նավահանգիստն է, որն ի դեպ, կառավարվում է ֆիլիպինյան ընկերության կողմից, որից թույլտվություն ստանալն ավելի հեշտ է: Երկու տարբերակներից մեկը, այնուամենայնիվ, կլինի: Խնդիրը մեզ համար կարեւոր է, որովհետեւ Հայաստանը բոլոր ուղղություններով պետք է ունենա լավ կապեր»,- նշեց Քերոբյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե նախագծից առաջ, ինչու հաշվի չեն առնվում հնարավոր ռիսկերը, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ բոլոր դեպքերում պետք է փորձել: «Կարելի է բոլոր ռիսկերը նկատի ունենալ, եւ ոչինչ չանել, կարելի է եւ ռիսկի գնալ ու պլանավորած արդյունքից մեծ արդյունք ստանալ: Պետք է փորձել անել, ոչ թե ասել, որ հնարավոր է այս պրոյեկտը չստացվի: Մենք մեր նախարարությունում մարդկանց քաջալերում ենք անել համարձակ նախագծեր»,- ընդգծեց Քերոբյանը:

Քերոբյանի խոսքով՝ այս պահին Լարս բաց է ավտոմեքենաների համար, իսկ գոյացած մեծ հերթերը կվերանան մեկ ամսվա ընթացքում:

«Մեր աշխատանքի արդյունքում կարողացել ենք հասնել այն բանին, որ Լարսի թոհունակությունն էապես մեծացել է. եթե երկու ամիս առաջ անցնող հայկական ավտոմեքենաների թիվը 130 էր, հիմա մոտ 250 է: Այս պահին աշխատանքներ են տարվում նաեւ արագ փչացող ապրանքների արագ անցման համար: Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսում հերթերն ամբողջությամբ կվերանան»,- ասաց Վահան Քերոբյանը:

Հայաստան ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Վահան Քերոբյան

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին