Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտերի» կազմում:
«Ինտերն» արդեն իսկ սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին և առաջին թիմային ընդհանուր մարզումն է անցկացրել:
«Ինտերը» պաշտոնապես ներկայացրել էր հայ կիսապաշտպանին հուլիսի 2-ին: Իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր: