Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում Նադալը մրցեց ԱՄՆ-ից Թեյլոր Ֆրիցի հետ: 4 ժամ 20 րոպե ձգված մրցախաղում իսպանացին առավելության հասավ 3:6, 7:5, 3:6, 7:5, 7:6 (10:4) հաշվով:
Կիսաեզրափակչում Նադալի մրցակիցը լինելու է ավստրալացի Նիկ Կիրյոսը։
Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը: