Օրգանիզմի իմունային արձագանքը COVID-19-ին վնասում է ուղեղի արյունատար անոթները և կարող է հանգեցնել կարճաժամկետ և երկարաժամկետ նյարդաբանական ախտանիշների։
Այս մասին նշված է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Brain ամսագրում։ Գրում է Gazeta.ru-ն։
Գիտնականները դիահերձել են ինը մարդու, ովքեր մահացել են կորոնավիրուսով վարակվելուց հետո։ Արդյունքում հիվանդների ուղեղում հայտնաբերվել են արյան անոթների վնասում և բորբոքում։
Այնուհետև խումբը ուսումնասիրել է նեյրոբորբոքումը և իմունային պատասխանները՝ օգտագործելով իմունոհիստոքիմիան, մի տեխնիկա, որն օգտագործում է հակամարմիններ՝ հյուսվածքներում հատուկ մարկերային սպիտակուցներ հայտնաբերելու համար:
Իրենց աշխատանքի ընթացքում գիտնականները պարզել են, որ հակամարմինները ներգրավված են ուղեղի արյան անոթների բջիջների վրա հարձակվելու մեջ, ինչը հանգեցնում է արյունահոսության և արյան մակարդման և մեծացնում ինսուլտի ռիսկը:
Խմբի ավելի վաղ կատարած ուսումնասիրության համաձայն՝ SARS-CoV-2 հիվանդների ուղեղում չի հայտնաբերվել, ինչը ենթադրում է, որ վիրուսն ուղղակիորեն չի վարակել ուղեղը: