f

Անկախ

Հակահայ ներքին և արտաքին քաղաքականության պայմաններում դիմադրությունը պետք է մտնի յուրաքանչյուր տուն. Ասպրամ Կրպեյան


Աղավնոյի ղեակավար Անդրանիկ Չավուշյանի հետ զրույցում վերահաստատեցինք մեր վճռականությունը՝ շարունակելու Բերձորի, Աղավնոյի և թշնամու օկուպացրած բոլոր մյուս հայկական տարածքների համար մղվող սրբազան պայքարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սույն թվականի հուլիսի 4-5-ը այցով գտնվում էի Արցախի և Սյունիքի տարբեր բնակավայրերում:

Առաջին կանգառը Գորիս քաղաքն էր, որտեղ կարճ, բայց հետաքրիր հանդիպում ունեցա ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի՝ «Դեպի Սյունիք» ծրագրի շրջանակում, Ավստրալիայի երիտասարդական միության նախաձեռնությամբ և Հայաստանի պատանեկան միության հետ համագործակցությամբ երկշաբաթյա պատանեկան ճամբարի մասնակիցների հետ:

Հաջորդ կանգառն Աղավնոն էր, որտեղ մեզ դիմավորեց համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։ Քննարկեցինք համայնքին սպառնացող անվտանգային մի շարք հարցեր, տեղեկացա վերջին շրջանում Բերձորի շուրջ ծավալվող հակահայ զարգացումներին: Վերահաստատեցինք մեր վճռականությունը՝ շարունակելու Բերձորի, Աղավնոյի և թշնամու օկուպացրած բոլոր մյուս հայկական տարածքների համար մղվող ՍՐԲԱԶԱՆ պայքարը:

Հուլիսի 5-ին` ՀՀ Սահմանադրության օրը, արդեն Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում էի: Խորհրդանշական էր ՀՀ Սահմանադրության օրը գտնվել Նռնաձորում՝ մի վայրում, որտեղ Մայր օրենքի կոպտագույն ոտնահարմամբ գոյութենական սպառնալիք է ստեղծվել հայ բնակչության համար։

Նռնաձորում այժմ բնակվում են նաև 1991 թ․ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանից «Օղակ» պետական-ահաբեկչական գործողության հետևանքով բռնագաղթի ենթարկված հայեր և նրանց՝ արդեն Նռնաձորում ծնված սերունդները։  Նրանք այսօր կանգնած են կրկնակի բռնագաղթի սպառնալիքի առաջ։

Աղավնոն, Նռնաձորը և դավադիր պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած մյուս բնակավայերը պիտի լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Այնտեղ ապրող արժանապատիվ հայերն ամեն օր գործով են ապացուցում իրենց նվիրումն առ ՀԱՅՐԵՆԻՔ:

Չափազանց կարևորում եմ մարզային այցերն ու սիրելի հայրենակիցներիս հետ հանդիպումները: «Դիմադրություն» շարժման հաջորդ փուլի անկյունաքարային ուղղություններից մեկն էլ հենց ապակենտրոն ու թիրախային պայքարն է: Պայքարի մանդատ ստացածներիս՝ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատագամավորներիս, ամենակարևոր առաքելությունն է լինել մեր հայրենակիցների կողքին՝ նրանց ձայնը լսելի դարձնելու և իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու համար:

Հայաստանն ու Արցախն օկուպացրած #հակաՀայաաստան-ի հակահայ, հայասպան ներքին և արտաքին քաղաքականության պայմաններում #դիմադրություն-ը պետք է մտնի յուրաքանչյուր տուն, ընտանիք ու համայնք:

Սա՛ է #հակաՀայաստան-ին հաղթելու միակ միջոցը: Միասնաբա՛ր ենք կերտելու մեր բոլորի երազանքների #ՀավերժականՀայաստան-ը»:

Հայաստան Ասպրամ Կրպեյան ՖԲ Գրառում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին