«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ձերբակալվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Ձերբակալվել է Նարեկ Մալյանը։ Ո՞րտեղ է։ Ինչո՞ւ է ձերբակալվել»,-գրել է նա:
Քիչ առաջ էլ Մելիքյանը տեղեկացրել է, որ Մալյանին տեղափոխել են Ոստիկանության «6-րդ վարչություն»։ Նա գրել է, որ գնում է տեղում պարզելու պատճառները։
Ավելի վաղ Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում Նարեկ Մալյանը։
«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»,-հրապարակված տեսանյութին կից գրել էր Միհրան Հակոբյանը: