Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հրաժարվել է մասնակցել Ուիմբլդոնի կիսաեզրափակիչին։
Թեյլոր Ֆրիցի հետ քառորդ եզրափակչի խաղից հետո բուժզննման արդյունքում պարզվել է, որ Նադալի որովայնի մկանները պատռվել են։ Թենիսիստը, չնայած դրան, պատրաստվում էր խաղալ Կիրյոսի դեմ, սակայն ի վերջո նա հրաժարվեց այս մտքից։