Հուլիսի 8-ին տեղի ունեցավ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում փաստաբանն ու դատախազը պահանջել են վարույթը կարճել հանցակազմի բացակայության (արդարացնող) հիմքով, իսկ Ադիբեկյանը պնդել է, որ դատը շարունակվի։
Նշենք, որ վերջերս կառավարությունը որոշել է հրաժարվել ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունից։
«Այն, որ օրենքը պետք է հետ կանչվի, սպասելի էր, բայց մենք հուսով ենք, որ դա կաներ ՍԴ-ն, բայց ՍԴ-ն գնաց այդ խունտայի հետևից: Փաստորեն ստացվեց, որ կես տարի ես անիմաստ ժամանակ և ռեսուրս եմ ծախսել, հիմա էլ ասում են ազատ եք, գնացեք տուն, այդպես չի լինի, ես ուզում եմ տեսնել այն մարդկանց, ովքեր վիրավորվել են Փաշինյանի փոխարեն»,-ասաց նա: