Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արմինե Ադիբեկյանի դատը տևեց 9 րոպե. դատարանը որոշումը կհրապարակի ժամը 15:30-ին։ Ես ու դատախազը պնդեցինք, որ վարույթը կարճվի հանցակազմի բացակայության (արդարացնող) հիմքով, իսկ Ադիբեկյանը պնդեց, որ դատը շարունակվի։
Տեսնենք՝ դատարանը ինչ որոշում կկայացնի… ?
ՀԳ. Այն դատավորները, որոնք 137.1-ով նիստերը նշանակել են ուշ՝ հուլիսի 20-ից հետո, օգոստոսին կամ սեպտեմբերին, կարծում եմ՝ պետք է հրատապության կարգով նիստ նշանակեն ավելի շուտ, կամ էլ վարույթը կարճեն ու հատկապես խափանման միջոցը վերացնեն առանց նիստ հրավիրելու՝ «աշխատասենյակային» ռեժիմով։ Քանիզի գոյություն չունեցող հոդվածով քրեական հետապնդումը չի՛ կարող շարունակվել 1-2 ամիս»: