f

Անկախ

Փամփուշտը պատահաբար դիպչել է մեքենային, ադրբեջանցիները չեն կարող միտումնավոր կրակել մեքենայի վրա, քանի որ գյուղը դիտարկվող չէ․ Ելփինի գյուղապետը մանրամասներ է հայտնում


Երեկվա կրակոցներից հետո վիճակն այս պահին հանգիստ է, որևէ խուճապ չկա, գյուղացիներն իրենց գործին են, ոչ մի խնդիր չկա։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Աղախանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից երեկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի և և դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ արձակված կրակոցներին։

«Դեպքը տեղի է ունեցել գյուղից վերև, անմիջապես գյուղի հետ կապ չունի, այդ հատվածում ճաշարան կա, այդ հատվածում տեղակայված մեքենան է վնասվել կրակոցների արդյունքում։ Ելփին գյուղը չի դիտարկվում, ձորի մեջ է, հավանաբար փամփուշտը պատահաբար դիպչել է մեքենային, այդ հատվածը դիտարկվող չէ, չեն կարող միտումնավոր կրակեն մեքենայի վրա»,- ասաց վարչական ղեկավարը։

Աղախանյանը նշեց, որ վնասված քաղաքացիական մեքենան չի պատկանել գյուղացիներին։

«Ես գյուղում չեմ եղել կրակոցների պահին, գյուղացիներից հարցրել եմ և իմացել, որ երեք-չորս կրակոց է եղել, կրակահերթ չի եղել, որ խուճապ առաջանա։ Հիմա նորմալ է, խոտհունձի սեզոնն է, մարդիկ շարունակում են աշխատել դաշտերում»,- ասաց Անդրանիկ Աղախանյանը։

Վերջինս նաև հավելեց, որ նախկինում նման դեպք չի եղել, վերջին ժամանակաշրջանում առաջին դեպքն է, որ կրակոցներ լինեն այդ հատվածում։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 7-ին, Պաշտպանության նախարարությունը հուլիսի 7-ին պաշտոնական հաղորդագրոթյւոն էր տարածել, որ նույն օրը ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Ավելի վաղ՝ հուլիսի 5-ին թշնամին կրկին կրակ էր արջակել Վայոց Ձորի ուղղությամբ՝ թիրախավորելով Խաչիկ գյուղը։

Հայաստան Ելփին գյուղ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին