f

Անկախ

Լյովա Գևորգյան․ «Սպորտում, ամենակարևորը, ճակատագրի հետ կռիվ տալու կարողությունն է»


Հռոմում կայացած ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և տպավորիչ հաղթանակներ տոնելով աշխարհամասի ուժեղագույնի կոչումը նվաճեց 125 կգ քաշային, ազատոճային Լյովա Գևորգյանը։ 
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով՝ խոսելով հաղթանակի հասնելու իր գրավականի և ազգի պատիվը մշտապես բարձր պահելու կարևորության մասին։


-Շնորհավորում ենք, ոսկե մեդալ նվաճելու և պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը։ 
-Շնորհակալ եմ։ Առաջնությանը պատրաստվել էինք մեծ պատասխանատվությամբ, անցկացնելով ուսումնամարզական հավաքներ թե' Հայաստանում, թե' արտերկրում։ Սակայն, պետք է նշեմ, որ այս հաղթանակները, մեր երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն են։ 
Շեշտը մշտապես դնում ենք հաղթանակի հասնելու նպատակի վրա, որն էլ իր հերթին պահանջում է լինել լավ հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածության վիճակում։ 
Մրցավայր էինք մեկնել հաղթանակի հասնելու տրամադրվածությամբ, որն էլ մեզ հաջողվեց․ նույն տրամադրվածությամբ էլ մյուս մրցաշարերին ենք գնալու։ 


-Անցկացրած բոլոր գոտեմարտերում փայլեցիք, եզրափակչում13:2 հաշվով հաղթեցիք Վրաստանի ներկայացուցչին․ Ձեր ելույթների, մրցակիցների մասին ի՞նչ կասեք։
-Առաջնությունը լավ էր կազմակերպված։ Անցկացրել եմ 3 գոտեմարտ լեհ, թուրք և վրացի ըմբիշների հետ, որոնք նույնպես լավ էին պատրաստվել։ Կառանձնացնեմ թուրք ըմբիշի հետ գոտեմարտս, որի հետ մրցելիս դժվար հաղթանակ տարա 5։2 հաշվով։ 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։ Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Երբ մրցագորգ եմ դուրս գալիս, ինձ համար կարևորը իմ նպատակն է՝ եռագույնս վերևում տեսնեն, իսկ օրհներգս բոլորի ականջներում լսվի։ Դա իմ նպատակն  է, որի համար պայքարում եմ` քրտնաջան աշխատելով ինձ վրա։ 
Սպորտում, ամենակարևորը, աշխատասիրությունն է և նպատակին հասնելու համար ճակատագրի հետ կռիվ տալու կարողությունը։ Ես իմ  հաղթանակներին այդպես եմ հասել և շարունակելու եմ ավելիին հասնել՝ հայրենիքիս ու ազգիս հպարտությունը  դառնալու համար։ Իմ այսօրվա հաղթանակների հիմքը նախորդ պարտություններս են, որոնք ինձ ավելի ուժեղ են դարձնում, ինձ ավելի են մղում հաղթանակի։ 


-Ի՞նչ եք զգում, երբ այս դժվար ժամանակահատվածում միջազգային ասպարեզում ներկայացնում եք Հայաստանը, երբ հաղթում եք և վեր է խոյանում հայոց եռագույնը։
-Երբ պատվո հարթակին ես կանգնում, երբ դրոշդ ամենավերևում է ու օրհներգդ է հնչում, այդ ժամանակ ես գիտակցում, որ «ԴՈՒ ԴԱ ԱՐԵՑԻՐ», ուսերիդ դրված պատասխանատվությունը կատարեցիր։ Այդ պահին սիրտդ արագ է աշխատում, քանի որ զգում ես, որ մյուս կողմում քեզնով ու հաղթանակովդ հպարտանում են, որուրախության ու հպարտության առիթ ես տվել հարազատներիդ ու ազգիդ, ինչը լավագույն զգացողությունն է օտար երկրում հաղթանակներ գրանցելիս։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք     
-Օգոստոսին աշխարհի առաջնությունն է տեղի ունենալու․ ուսումնամարզական հավաքների ենք պատրաստվում։ Պետք է աշխատենք մեր թերությունների վրա։ Աստված առաջ, որ շարունակենք նույն ձև հաղթանակներ կերտելով, հայ ազգի համար հպարտության առիթներ ստեղծելով, պատվով, գլուխներս բարձր վերադառնալ հայրենիք։ 


 

Լյովա Գևորգյան ըմբշամարտ Սպորտ Հռոմ ոսկե մեդալ չեմպիոն հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստան խմբագրի ընտրանի

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին