f

Անկախ

Աննա Հակոբյանը Ներքին Հանդ գնալիս առաջինը շտապել է Սոսիների պուրակ. Գեղամ Մանուկյան


Սյունիքի Սոսիների պուրակ. Մեհրիբան Ալիևայի և Աննա Հակոբյանի այցելության նույն վայրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը եւ լուսանկար հրապարակել:

Նա նաեւ նշել է. «Պարզվում է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն էլ է այցելել Սյունիք՝ Ներքին Հանդ, որտեղ էի նախօրեին։ Ենթադրելի էր, որ թշնամու հենակետից 500 մետր հեռավորության վրա գտնվող համայնքի դարդ ու ցավից կհարցնի, բայց, ըստ իրեն, կանայք ցանկացել են էքսկուրսիա գալ Երևան, նա էլ որոշել է Գառնի-Գեղարդ նրանց տանել։ Լու՞րջ։ Երեկ էինք այնտեղ, Ներքին Հանդի բնակիչների հետ էինք խոսում։ Մտահոգություններն այլ էին՝ գյուղի գլխին թուրքն է նստած, հազար ու մի հարցեր (մի մասն էլ, ի հեճուկս թշնամու, չեմ բարձրաձայնում)։

Նիկոլի տիկինը Ներքին Հանդ այցելելիս լավ կաներ մի հատ մտահոգվեր, թե ինչպես գյուղի ողջ տարածքի գլխին թշնամին եկավ հայտնվեց այս տարվա փետրվարի վերջին, մարտի առաջին օրերին ու հիմա վերահսկում է մեր դիրքերը, գյուղը, ճանապարհը։ Իսկ իր ամուսինը, պաշտպանության նախարարը հերքում են այդ փաստը (լուսանկարը դնում եմ, որ մի հատ նայի)։

Լուսանկարում նույն Ներքին Հանդի մարդիկ են, նաև կանայք, որոնցից մեկ-երկուսին տեսա իր հետ խմբանկարում։ Նրան իրո՞ք ամենաշատն ուզում են երևանյան տեսարժան վայրեր այցելել, թե՞ մտածում են անվտանգության մասին։ Իսկ Սոսիների պուրակի մասին Աննա Հակոբյանն իր էջում պատմություն գրելուց լավ կաներ ոչ թե երկար հեքիաթ պատմեր, այլ արձանագրեր, որ 30 տարի այդ պուրակն ամբողջությամբ Հայաստան պետության մաս էր, մեկ ամբողջություն, մեկ ընդհանուր արգելավայր, որի մի մասն իր ամուսնու ստորագրությամբ, դրանից հետո արդեն կապիտուլացիոն հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, 2020 թվականի դեկտեմբերի 18-ի գաղտնի փաստաթղթով հանձնեց թշնամուն (փաստաթղթի գոյության մասին նրա ամուսինը մեկ տարի լռում էր, ստում էր ու միայն հետո ստիպված ընդունեց փաստը, որ պատերազմն ավարտվել էր, զինադադար էր, ավելի ուշ էլի տվեց Հայրենիքից)։ Երեկ Ներքին Հանդ այցելելիս սիրտ չունեինք Սոսիների պուրակ այցելելու, ժամանակ չունեինք, մտահոգություններս անվտանգությունն էր, դիրքերը։ Բայց որ Աննա Հակոբյանը Ներքին Հանդ գնալիս առաջինը շտապել է Սոսիների պուրակ, պետք է հիշի, որ այս անգամ նրանից առաջ այստեղ է շտապել Մեհրիբան Ալիևան։ Դեռ 2021 թվականի ապրիլի 26-ին է եղել այնտեղ։ Չգիտեմ, Աննային հրավիրե՞լ էր նույն պուրակ, բայց Ալիևի տիկնոջը Նիկոլի տիկինը Շուշի հրավիրել էր թեյ խմելու։ Ողբերգական ավարտը բոլորին է հայտնի։

Հ.Գ. Աննա Հակոբյանը մեկ էլ հայտնել է, թե՝ «…գյուղի բնակիչները հայտնեցին իրենց մտահոգությունները։ Վարչապետի տիկինը ասաց, որ կառավարությունն ամեն բան անում է խաղաղության օրակարգի հաստատման համար»։ Հասկացա՞վ, որ այսօր Սյունիք իր այցելած մայրուղու հարակից Ելփին գյուղի վրա, խաղաղ երթևեկողների վրա ադրբեջանցիները կրակել են։ Թե՞ խաղաղության հետ դա կապ չունի…

Հ.Հ.Գ Երբեք հրապարակային ուրիշների կանանց մասին չեմ արտահայտվում։ Բայց Աննա Հակոբյանը վաղուց դադարել է հանդես գալ սեռով ու Նիկոլով  պայմանավորված։ Նա Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք է, ավելի ճիշտ՝ դավաճանի ու աղետի ուրվական»։

Հայաստան Աննա Հակոբյան Գեղամ Մանուկյան ՖԲ Գրառում

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին