f

Անկախ

Կայացել է հանրային քննարկում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ։

Նախարարությունից հայտնում են, որ միջոցառման շրջանակում ներկայացվել են ռազմավարության գերակայությունները, նախատեսվող ծրագրերն ու ակնկալվող արդյունքները։

Անդրադառնալով ռազմավարության մշակման անհրաժեշտությանն ու սահմանված նպատակներին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սա առաջին փորձն է՝ մշակելու առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ Կառավարության առաջնահերթություններից ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող, սոցիալական պաշտպանության ոլորտի համալիր ռազմավարական փաստաթուղթ։

Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանխարգելման քաղաքականության իրականացման կարևորությունը, որը քաղաքացիներին հնարավորություն կտա շրջանցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը և սեփական  հմտությունների ու կարողությունների զարգացման միջոցով ապահովել իրենց ընտանիքի բարեկեցությունը։

«ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության հիմնային սկզբունքներից է մարդկային կապիտալի շարունակական զարգացման ապահովումը՝ քաղաքացիների մրցունակության բարձրացման, մասնագիտական ներուժի իրացման ու ընտանիքի բարեկեցության ապահովման միջոցով։ Մեզ համար կարևոր է մարդու նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտն ընկած յուրաքանչյուր կենսափուլի համար առաջարկել համապատասխան միջոցառումներ և ծրագրեր՝ վերջիններիս տարիքին և կարիքին համապատասխան»,- նշել է նախարարը։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը ևս, անդրադառնալով ԱՍՀՆ հետ համատեղ իրականացված աշխատանքներին, նշել է, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ներգրավված է եղել ռազմավարության մշակման աշխատանքներում․

«Նախարարության հետ համագործակցությամբ արվել է ամենը, որ ռազմավարության մշակման գործընթացը լինի թափանցիկ և մասնակցային։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համար նույնպես կարևոր է մարդու կյանքի յուրաքանչյուր փուլում բացահայտել առկա հիմնախնդիրները և համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ դրանց հաղթահարման ուղղությամբ։ Հավասար հնարավորությունների իրավունքի ապահովումն ու սոցիալական պաշտպանությունը պետք է ուղղված լինի բոլորին՝ հատկապես խոցելի ընտանիքներին և նրանց երեխաներին»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյանը ներկայացրել է ռազմավարությամբ սահմանված նպատակները, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված հիմնախնդիրներն ու դրանց լուծման տեսլականն, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության շարունակական առաջընթացի ապահովմանն ուղղված ծրագրերը։

Հանրային քննարկումը շարունակվել է նախարարի տեղակալների հետ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։

Հայաստան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Նարեկ Մկրտչյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին