f

Անկախ

Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից. Տիգրան Աբրահամյան


Կառավարության որոշմամբ, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ-ում նախատեսված է պահեստազորի վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Չնայած այն հանգամանքին, որ որոշման մեջ որպես դրա անցկացման նպատակ նշված է, թե ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու, զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության մեջ ընդգրկելու անհրաժեշտությունը», օրեր առաջ պաշտպանության նախարարն ԱԺ-ում այլ նպատակ էր հնչեցնում։

Վերջինս անդրադառնալով այդ հավաքներին ընդդիմության ներկայացուցիչների ընդգրկմանն անհրաժեշտությանը, նշեց, թե «ճիշտ է ասվում՝ Երևանում երկիրը փրկելը հեշտ է, երբ կատարվում է փափուկ ու հանգիստ պայմաններում, բայց դուք, իհարկե, չեք փրկում, փորձում եք երկիրը տանել դեպի անորոշություն: Ես վերջին մեկ ամիսը հայտարարել եմ ինժեներական ամիս, համեցեք, մասնակցեք ինժեներական աշխատանքներին, մասնակցեք եռամյսա հավաքներին»։

Հիշեցնեմ, որ եռամսյա հավաքները որպես մահակ, պատիժ ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ օգտագործելու համար, մի քանի ամիս առաջ, շրջանառության մեջ դրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը, ով փողոցային պայքարի դուրս եկած քաղաքացիների ու, մասնավորապես, բերման ենթարկվածների վերաբերյալ հորդորեց իրավապահ կառույցներին՝ անունները փոխանցել ՊՆ-ին ու նրանց ընդգրկել եռամսյակ հավաքներում։

Ի դեպ, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո անընդհատ խոսում է պահեստազորի ուսուցման, վերապատրաստման ու մարտունակության բարձրացման մասին, սակայն ըստ կառավարության որոշման ստացվում է, որ այս հավաքների հիմնական նպատակը մարտական հերթապահության ներգրավումն է, իսկ ըստ Պապիկյանի՝ նաև ինժեներական աշխատանքների անցկացումը։

Ես ինքս պահեստազորայինների ակտիվ հավաքների անցկացման ջատագովներից եմ, ով համարում է, որ Հայաստանի նման երկրները պարտավոր են ունենալ մարտունակ պահեստազոր, սակայն որպես պահեստազորի սպա վիրավորական եմ համարում, երբ մեր երկրում եռամսյակային հավաքների ընդգրկումը պետական բարձր մակարդակով որպես պատժամիջոց է սահմանվում»։

Սա, իհարկե, առաջին հերթին խոսում է օրվա իշխանությունների լեզվամտածողության, էության, գաղափարական դատարկության մասին։

Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից։

Ինքս ծանուցագիրներ ստացած շատ մարդկանց հետ իմ զրույցներում նշում եմ, որ հավաքների մասնակցությունը, եթե մի կողմ դնենք դրա քաղաքական գործոնը, բացի երկրի պաշտպանությանը մասնակցելու կարևոր առաքելությունից, նաև հնարավորություն է խորքով ուսումնասիրելու բանակում առկա իրավիճակը, ներկայումս նկատելի արատավոր բարքերն ու բացասական միտումները։

Խնդրել եմ բանակի հետ առնչություն ունեցող/ունեցած և վերլուծական հմտություններ ունեցող մի տասնյակի հասնող քաղաքացիների, եռամսյակային հավաքների օրերին, տեղում թուղթ ու գրիչով արձանագրել կազմակերպչական, մարտական պատրաստության, գաղափարադաստիարակչական բնույթի բոլոր խնդիրները և հետագայում սրանք մասնագիտական քննարկումների դաշտ բերել։

Քննարկումների բաց կամ փակ ձևաչափը, դրա հետագա հանրայնացումը կախված է թեմայի բնույթից, անվտանգության նկատառումներից և իրավիճակային առանձնահատկություններից, բայց տեղեկատվության հավաքագրումն ու խնդիրների խմբավորումն առաջնահերթություն է։

ՀԳ. Երկիր հանձնողները, հազարավոր մարդկանց կյանքեր խլածներն ու ադրբեջանական քմահաճույքներ կատարողները դեռ ընդդիմությանը հեգնում են, թե բա՝ «փրկիչներ»։ Դե բա ձեր ձեռքից իշխանության ղեկը պետք է խլել, որ գոնե փրկենք այն, ինչը դեռ չեք հանձնել, ապահովենք այս տարածաշրջանում հայի ֆիզիկական գոյության և արժանապատիվ կյանքի պայմանները»։

Հայաստան Տիգրան Աբրահամյան ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին