f

Անկախ

«Ի՞նչ եք կարծում՝ կառավարությունը լրատվամիջո՞ց է». Դումանյանը՝ ԿԳՄՍ խմբագրված հայտարարության մասին


Կառավարության նիստին հնչեցվել է, որ Հիսուսի արձանի տեղադրման գաղափարը կա, կան փաստաթղթավորման հետ կապված խնդիրներ, սակայն տեղակայման դիրքի մասին որեւէ բան չի նշվում: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է նախարարությունն իր տարածած հայտարարության մեջ հեռացրել այն հատվածը որտեղ նշված էր «Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»:

«Եկեք փնտրեք այնտեղ, որտեղ կորցրել ենք, այլ ոչ թե այնտեղ, որտեղ լույս կա: Դուք ֆիքսվել եք մի դրվագի վրա, որը կարեւոր չէ: Այն հայտարարությունը, որը տեղադրված է այսօր, նույնն է: Նախորդ օրը, եթե դուք ինչ-որ բան եք նկատել, տեխնիկական խնդիր է եղել: Այն ինֆորմացիան, որն ուղղակի ծանրաբեռնել է հայտարարությունը, դուրս է բերվել: Կառավարության նիստին նշվել է, որ մեր դիրքորոշումը դրական է եւ հետագա գործընթացը պետք է լինի գործող կարգին համապատասխան: Ի՞նչ եք կարծում՝ կառավարությունը լրատվամիջոց է: Մեզ հայտնի է, որ գաղափարը Հիսուսի արձանը Հատիսի վրա տեղադրելն է, որ օրը եղավ հաստատված նախագիծը, այդ պահից էլ կարող ենք ասել, որ տեղադրվում է»,- նշեց Դումանյանը:

Վահրամ Դումանյանի խոսքով՝ ցանկացած քաղաքաշինական հարցով, եթե կա մտահոգություն, ԿԳՄՍ-ն պահանջում է խստորեն հետեւել օրենսդրության պահանջներին:

«Մենք հստակ հայտարարություն ենք տարածել եւ նշել կարգը; Հուսով ենք՝ հետագան կլինի կարգին համաձայն: Ինչ կլինի՝ կապրենք կտեսնենք: Մեր մարմնի հետ Հատիսի մասին չի եղել քննարկում: Իսկ, ես, որպես քաղաքացի, ոչ հիմքեր ունեմ ասելու, որ եթե այն լինի, մենք մեզ ավելի լավ կզգանք, ոչ էլ հիմքեր ունեմ ասելու, որ անթույլատրելի է, վատ է»,- ընդգծեց նախարարը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը խմբագրել է իր հաղորդագրությունը, որը վերաբերում է Հատիս լեռան տարածքում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը: Մասնավորապես, հանվել է հետեւյալ մասը. «Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»:

Մինչդեռ հուլիսի 7-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավարը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն»:

Ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը չի լսել վարչապետի խոսքը, դրա մասին տեղեկացել է մամուլից:

Հայաստան Վահրամ Դումանյան ՀՀ ԿԳՄՍ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին