f

Անկախ

Պոլիտեխնիկից հեռացվում են նրա առաջատար դասախոսները, անգրագետները ազատվում են գրագետներից


Հարգելի ընթերցող, 2020 թ.-ի պարտությունից հետո յուրաքանչյուրս պարտավոր է վերլուծել իրավիճակը, պարզել պարտության պատճառները: Դրանք իհարկե շատ են, բերեմ դրանցից մեկը:

1988 թ.-ին Հայաստանը հզոր էր և անպարտելի, ուներ հզոր արդյունաբերություն՝ մոտ 1000 արդյունաբերական ձեռնարկություն, որոնցից 17-ը համամիութենական (փաստորեն համաշխարհային մակարդակի):

Սկսած 1990 թ.-ից ոչ բարեկամ ուժերի կողմից սկսվեց արդյունաբերության քայքայումը, 2000 թ.-ներին արդյունաբերությունը համարյա ամբողջությամբ վերացած էր: Հարգելի ընթերցող, ես Պոլիտեխնիկ ինստիտուտի 1967 թ.-ի շրջանավարտ եմ, հավաստում եմ, որ մեր արդյունաբերության հիմքում նստած էին Պոլիտեխնիկի կադրերը, և այն ուժերը, որոնք քայքայեցին արդյունաբերությունը, բնական է սկսեցին քայքայել Պոլիտեխնիկը: 
Անցյալ տարվա մամուլի էջերում հայտնվեց մի հոդված (հեղինակը Պոլիտեխնիկի առաջատար դասախոսներից մեկն էր), նրա վերնագիրն էր՝ «Ուս. խորհուրդները ԲՈՒՀ-երի տակ դրված դանդաղ գործունեության ականներ են»:


Հոդվածի հիմնական դրույթներն էին՝
    1. Ուս. խորհուրդները չեն ներկայացնում ուսանողական լայն զանգվածներին, նրանք վեր են ածվել ինքնակոչ օրգանների:
    2. Ուս. խորհուրդները չեն ներկայացնում ուսանողական սովորող էլիտային:
    3. Ուս. խորհուրդների առկայությունը հակասում է ԲՈՒՀ-երի ինքնավարության սկզբունքներին:
    4. Ուս. խորհուրդները չեն կատարում իրենց հիմնական գործառույթները:
    5. Ուս. խորհուրդների ձևավորման կանոնները և գործառույթները պետք է սահմանվեն ԲՈՒՀ-ի կանոնադրությամբ:
    6. Ուս. խորհուրդները խոչընդոտում են ԲՈՒՀ-ի մասնագիտական որակի բարձրացմանը:
    7. Ուս. խորհուրդները խոչընդոտում են ուսանողական քննությունների օբյեկտիվությանը: 
    8. Ուս. խորհուրդները դառնում են ԲՈՒՀ-ի վարչական-բյուրոկրատական ապարատի ոչ լեգիտիմ բաղադրիչ և ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո նրանք գրավում են կարևոր պաշտոններ, իրենց գործունեության վնասակար ավանդույթները դարձնում են շարունակական տվյալ ԲՈՒՀ-ի կյանքում:

Լրիվ համաձայն եմ հեղինակի բերված դրույթներին, հոդվածի վերնագրում բերված փոխաբերական իմաստով ականը իրոք որ պայթեց Պոլիտեխնիկի գլխին, իսկ կատարվեց հետևյալը: 2015 թ-ին ուս. խորհուրդը, օգտվելով իր ձայնի որոշիչ դեր ունենալուց, Պոլիտեխնիկի ռեկտոր ընտրեց իր ամբողջ կյանքը վարչական կաբինետներում անցկացրած և ինժեներական նախագծերում փորձ չունեցող Ո. Մարուխյանին: Սա էլ իր պաշտոնավարության ավարտից հետո հազար ու մի խախտումներով ռեկտոր անցկացրեց ուս. խորհրդի նախկին նախագահ Գոռ Վարդանյանին: Պետք է նշել, որ ուս. խորհրդի անդամները, փաստորեն, չեն մասնակցել ԲՈՒՀ-ի ուսումնական գործընթացին, նրանց գիտելիքները մնացել են դպրոցական մակարդակի վրա, և ԲՈՒՀ-ն «ավարտելուց» հետո մենք ունեցանք դիպլոմավորված դպրոցականներ, իսկ նրանցից ձեռներեցները նույնիսկ ձեռք բերեցին գիտությունների թեկնածուի կոչումներ: Նրանցից մեկն էլ հենց վերը նշված Վարդանյան Գոռն է, ով իրեն հովանավորող նախկին ռեկտոր Ո. Մարուխյանի ղեկավարած գիտական աստիճաններ շնորհող խորհրդում իբր թե պաշտպանեց թեկնածուական թեզ: Այնպես որ մենք այժմ ունենք ոչ միայն դիպլոմավորված դպրոցական, այլև գիտությունների թեկնածու դպրոցական (նկատի ունենք գիտելիքների մակարդակը): Հենց այս գիտական աստիճանն էլ թույլ տվեց Ո. Մարուխյանին անցկացնել իր հովանավորյալ ուս. խորհրդի նախագահին և նրան տեղավորել ռեկտորի աթոռին:
Իհարկե ԲՈՒՀ-ի առաջատար մասնագետները ընդդիմացան նման ռեկտորի այսպես կոչված ընտրություններին՝ այդ պրոցեսը անվանելով խուլիգանություն և ներկայումս Երևանի դատարաններում քննարկվում են գործեր,  որտեղ ամբողջովին կասկածի է ենթարկվում այդ այսպես կոչված ռեկտորի այսպես կոչված ընտրությունները: Այդ դատական գործերը սկսվել են սրանից շուրջ մեկ տարի առաջ և մինչ այժմ ձգձգվում են:

Պետք է ասել, որ անգործ չի մնացել նաև Պոլիտեխնիկի նոր ուս. խորհրդական ղեկավարությունը: Պոլիտեխնիկից հեռացվում են նրա առաջատար դասախոսները, անգրագետները ազատվում են գրագետներից։ Վերջերս ռեկտոր Գ․Վարդանյանի հրամանով աշխատանքից ազատվեց գիտության և Պոլիտեխնիկի նվիրյալ Արամ Միքաելյանը, նրա ղեկավարած «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում» բազային գիտահետազոտական լաբորատորիան մատնվեց անգործության, իսկ ֆինանսավորման բյուջեյին միջոցները՝ փոշիացման։ 

Այս հոդվածով ես դիմում եմ երկրի և ԿԳՄՍՆ-ի ղեկավարությանը: Առաջարկում եմ վերականգնել երկրի միակ տեխնոլոգիական ԲՈՒՀ-ի՝ Պոլիտեխնիկի պետական կառավարումը, սահմանափակել ուս. խորհուրդների գործառույթները (նրանք պետք է զբաղվեն ուսումով և ոչ թե ԲՈՒՀ-ի կառավարումով), թարմացնել դասախոսական կազմը մասնագետներով (և ոչ թե թղթով գիտնականներով), Պոլիտեխնիկին բեռնել ռազմական-տեխնիկական պատվերներով, որոնք կստեղծեն առողջ մասնագիտական մրցակցություն Պոլիտեխնիկի ղեկավար կազմում: 
Հիշեք, չլինի Պոլիտեխնիկը, չեն լինի ինժեներական կադրեր, չի լինի ռազմաարդյունաբերություն, չի լինի Հայաստան:

Հեղինակ՝ Պոլիտեխնիկի 1967 թ.-ի շրջանավարտ, տեխնիկական 
գիտությունների դոկտոր, ինժեներ՝ Վահան Համազասպյան

 

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարան Վահան Համազասպյան բաց նամակ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին