f

Անկախ

Կարգապահական տույժից մինչև գործունեության կասեցում. ԱՆ-ի ծառայողական քննությունների արդյունքները


Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ,  հավաքագրելով քաղաքացիների բողոքները, ինչպես նաև վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:

ԱՆ-ից հայտնում են, որ 9 նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների արդյունքում կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ՝ նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն և գործունեության կասեցում՝ մեկ ամիս ժամկետով։ 1 նոտար կարգապահական վարույթի շրջանակներում ներկայացված դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

1 կարգապահական վարույթ է իրականացվել սնանկության գործերով կառավարչի նկատմամբ, որի արդյունքում կիրառվել է կարգապահական պատասխանատվության միջոց՝ նկատողություն։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ վարչության գործունեության տարեկան ծրագրով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով, տրված ցուցումների հիման վրա նշանակված կարգապահական վարույթների արդյունքներով՝ 7 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նախազգուշացում, 2 մասով վարույթի նյութերն ընդունվել են ի գիտություն, իսկ 1 հարկադիր կատարող կարգապահական վարույթի շրջանակներում իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։

Դիմում-բողոքների ուսումնասիրության շրջանակներում տրված ցուցումների հիման վրա նշանակված թվով 2 ծառայողական քննության արդյունքում՝ 3 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 2 նախազգուշացում և 1 նկատողություն:

Արդարադատության նախարարության համակարգման ոլորտում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրականացված ներքին աուդիտի արդյունքների ամփոփման հիման վրա կազմակերպության ղեկավարի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների արդյունքներով՝ 2 դեպքում կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն, 1 դեպքով ծառայողական քննության ընթացքում աշխատակիցն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության վերաբերյալ ներկայացված դիմում-բողոքներից 2-ը բավարարվել են մասնակի և հարուցված վարչական վարույթների արդյունքում՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության համապատասխան ակտերը վերացվել են։

Ընդդեմ Արդարադատության նախարարության ներկայացված 6 դատական գործերով իրականացվել է դատական ներկայացուցչություն:

Հայաստան ՀՀ Արդարադատության նախարարություն

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին