f

Անկախ

«Հրապարակ». Մինչ այս պահը արցունքաբեր գազից եղբայրս չի տեսնում


«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ պարեկային ծառայության ոստիկանները կանգնեցրել էին ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի մեքենան եւ պարզելով, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ կամ, ինչպես իշխանական կայքերն էին գրել, հարբած վիճակում, արցունքաբեր գազ էին կիրառել ու բերման ենթարկել։ Էդգար Պետրոսյանը, ըստ պարեկների, չէր ենթարկվել նրանց օրինական պահանջներին, դիմադրել էր, ուստի նրան ուժով բերման էին ենթարկել։

Դատախազը ձերբակալվել էր։ Սակայն որոշ ժամանակ անց նրան ազատ էին արձակել՝ հարուցելով Դանիել Իոաննիսյանի վրդովմունքը։ Դատախազությունը, պարզվեց, համարել է, որ Պետրոսյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ։ Դանիել Իոաննիսյանը, որը, թվում է, ոչ մի կարգավիճակ չունի այս հարցում, շահագրգիռ կողմ չէ, պաշտոնյա չէ, պարեկային ծառայության աշխատող չէ, սակայն պարեկային ծառայության «պապան» է, ծանր է տանում, երբ պարեկների «խաթրին» դիպչում են։

Թե իրականում ինչու է Դանիել Իոաննիսյանն այսքան ներգրավված պարեկների աշխատանքներում, ինչու է իր «քիթն» անվերջ խոթում նրանց աշխատանքի մեջ, պարզ չէ։

Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում, փորձեցինք պարզել նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից, որի անունն այս միջադեպի առումով շատ շահարկվեց:

Պարոն Պետրոսյան, Ձեր եղբոր մասնակցությամբ հայտնի միջադեպից հետո Դանիել Իոաննիսյանը բավականին զայրացել է եւ բարձրագոչ հայտարարություններ է անում՝ հիշատակելով Ձեր անունը: Ինչո՞ւ է նա այսքան ներգրավված պարեկների հետ կապված աշխատանքներին:

- Դե, հավանաբար, պարեկների մեջ սիրեկաններ ունի: Իրականում առանձնապես մեծ դեպք տեղի չի ունեցել: Գործի քննությունն ընթացքի մեջ է, եւ, հավանաբար, պարեկների շրջանում կլինեն որոշ կալանավորումներ, որովհետեւ նրանցից ոմանք իրենց լիազորությունները գերազանցել են: Դանիել Իոաննիսյանն անձնական նկատառումներով անհիմն կերպով խառնվում է այնտեղ, որտեղ ընդհանրապես չպետք է խառնվի: Նա այնքան հեռու է իրավաբանությունից, այնքան անգրագետ է, որ կանգնում ասում է` մոռացել էի դիմակ դնել, առանց դիմակի մեքենա եմ վարել, ապա ոստիկաններին ասել եմ, որ ինձ տուգանեն, էլ ի՞նչ եք սպասում այդ մարդուց: Դա նույնն է, թե մի օր վեր կենաս-գնաս ոստիկանություն ու ասես` հինգ օր առաջ հարբած վիճակում մեքենա եմ վարել, խնդրում եմ ինձ տուգանեք: Սա խոսում է նրա իրավագիտակցության մասին: Հիմա էլ առանց ամաչելու իրեն իրավապաշտպան է հռչակել, նրա պաշտպանած իրավունքն ի՞նչ պետք է լինի: Այդպիսի մարդուց ամեն ինչ սպասելի է:

Նշում եք, որ պարեկներից ոմանք գերազանցել են իրենց լիազորությունները եւ հնարավոր է ձերբակալվեն: Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք:

- Առանց անհրաժեշտության անհամաչափ ուժ են կիրառել: Արցունքաբեր գազ են օգտագործել, եւ մինչ այս պահը եղբայրս չի տեսնում: Ու ինչի՞ համար` հոծ գիծը հատելու: Եղբայրս միջոցառման է եղել, ճանապարհին վատ է զգացել, մտել է դեղատուն եւ «Էսկարդ» հանգստացնող դեղամիջոց գնել, «Էսկարդի» մեջ կա նաեւ ալկոհոլային մաս: Դրա հիման վրա եղբորս հետեւից եկել են, եղբայրս էլ ասել է՝ եկեք իմ հետեւից տուն, ես ինձ վատ եմ զգում: Սրանք էլ իրենց հերթին զանգել ու չորս լրացուցիչ ոստիկան են կանչել, եկել են ու բակում` երեխաների աչքի առաջ, անգամ ձայնագրություններ կան, զոռով տարել են բաժին, ուժ կիրառել եւ այլն: Դանիել Իոաննիսյանը հիմա խրախճանքի մեջ է, որ Գեւորգ Պետրոսյանի եղբորը կարողացել է ցավ պատճառել, այդքան մի բան:

Իսկ Ձեր հանդեպ այդ անթաքույց ատելությունն ինչո՞վ է պայմանավորված:

- Պայմանավորված է նրանով, որ ես միշտ հանդես եմ եկել իր անգրագիտությունների մասին խոսելով: Անգամ ինձ դատի է տվել, այս պահին գործը վերաքննիչ դատարանում է: Իբր թե ես իր պատիվն ու արժանապատվությունն եմ վիրավորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Էդգար Պետրոսյան Գևորգ Պետրոսյան Պարեկային ծառայություն Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին